ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդների ԱԳ նախարարը խոստացավ գիշերը քնելուց առաջ Թումանյանի մի հեքիաթ կարդալ

Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպումից հետո Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկը հանդես եկան մամուլի ասուլիսով։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդներրի ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։

«Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և  այս տարի ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցին ընդառաջ։ Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերը, և այս տարվա ընթացքում տնտեսական աճը եղել է մոտ 9,2 տոկոս։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ում առկա դրական փոփոխություններն ու դարավոր մշակույթը հետաքրքրություն է առաջացրել նաև զբոսաշրջության ոլորտում և 23  տոկոսով աճել է Նիդերլանդներից տուրիստների այցերը։

Կարևորվեց նաև խորհրդարանների միջև կապերը, տնտեսական ոլորտում մեծ ներուժի օգտագործումը, ապօրինի միգրացիայի ոլորտում հայ-նիդերլանդական նշանակալի համագործակցությունը։ Զոհրաբ Մնացականյանը նշեց,որ հայ-նիդերլանդական հարաբերությունները կարևոր են նաև ՀՀ-ԵՄ հարթակում ու այս առումով նախորդ տարեվերջին Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը։

Ինչպես ասաց ՀՀ ԱԳ նախարարը, մշակութային երկկողմ կապերը ևս զարգանում են, որի ապացույցն է նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթների թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացրել ընթերցողի մոտ։ ՀՀ ԱԳ նախարարը Թումանյանի հեքիաթների թարգմանված գիրքը նվիրեց Ստեֆ Բլոկին։ Նիդերլանդների ԱԳ նախարարը խոստացավ գիշերը քնելուց առաջ Թումանյանի մի հեքիաթ կարդալ, հաղորդում է Panorama.am։

2 պետություներն ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցելու հարուստ փորձ։ Առկա է ներուժ արդարադատության, գիտության-կրթության ոլորտներում, մտադրություն կա նաև ներառել բնապահպանությունը։

«Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում նաև Հայաստանի անմիջական հարևանությամբ։ Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն՝ իրավիճակի կայունացման ու լարվածության թուլացման համար։ Բնականաբար, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացին ու վերջին զարգացումներին»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ԵՄ առաջատար երկրներից Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրիի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: