ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Թրամփը հայտարարել է, որ իր փաստաբանները «կտոր-կտոր են արել» դեմոկրատների փաստարկները

iconomist.bg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր փաստաբանները «կտոր-կտոր են արել» դեմոկրատների փաստաթղթերը, որոնցում պահանջվում էր իմպիչմենտի հոդվածներով դատապարտել և պաշտոնից հեռացնել իրեն: Այս մասին հաղորդում է «Голос Америки»-ն:

Մեկ օր անց, երբ Թրամփի փաստաբաններն, ի աջակցություն ԱՄն նախագահի, սկսել են փաստարկներ ներկայացնել Սենատում տեղի ունեցող դատավարության ժամանակ, Թրամփը գրել է Թվիթերում. «Կեղծված իմպիչմենտ. դա խոշորամասշտաբ միջամտություն է ընտրությունների ընթացքին, որի նմանը չի եղել պատմության մեջ»:

Նա անվանել է դեմոկրատների գլխավոր մեղադրողին՝ կոնգրեսական Ադամ Շիֆին, «կոռումպացված քաղաքական գործիչ և, ամենայն հավանականությամբ, շատ հիվանդ մարդ»:

«Նա դեռևս չի վճարել այն բանի համար, թե ինչ է արել մեր երկրի հետ»,- հավելել է Թրամփը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 3 կմ/ժ
-2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: