Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով:
Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանձնելով պետական բարձր պարգևները, շնորհավորելով և իր բարեմաղթանքները հղելով Բանակի օրվա առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու համար, իրենց կյանքը տվեցին դարեր առաջ, հարյուր տարի առաջ, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում:
Նշելով, որ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» ստեղծելու մասին որոշում, նախագահն ասել է, որ ազգային բանակը, ինչպես մեր անկախ պետականությունը, եղել է մեր երազանքը հարյուրավոր տարիներ: «Ինչ -որ իմաստով գուցե նաև ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան, երբ ունենք հզոր բանակ»,-ասել է նախագահ Սարգսյանը, որպես այդ պատմական ընթացքի փայլուն օրինակներ նշելով Առաջին հանրապետության օրերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայրենական մեծ պատերազմում. ֆաշիզմի դեմ տարած այդ հաղթանակում չափազանց մեծ է հայ ժողովրդի ներդրումը, ի դեմս պատերազմին մասնակցած շուրջ 600 հազար զինվորների, որոնցից 300 հազարը չեն վերադարձել տուն, ի դեմս Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների ու մարշալների:
«Մենք տարել ենք հաղթանակներ և ստեղծել հայոց բանակը, որը հաղթանակած բանակ է, տարածաշրջանի հզոր բանակը,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ