ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կարլ Հայնց Շայդեին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի պատասխանատու Կարլ Հայնց Շայդեին:

Բարձր գնահատելով Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն գործունեության համար, որ կազմակերպությունը ծավալել է անցած տարիների ընթացքում և շարունակում է այսօր:

Կարլ Հայնց Շայդեն ասել է, որ իր ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, և իր համախոհ ընկերների հետ միասին արդեն 18 տարի իրականացնում են «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարեցտարի ավելի լայնածավալ է դառնում՝ մեծացնելով շահառուների թիվը:

Զրուցակիցները խոսել են հետագա ծրագրերի մասին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է մտածել փոքրիկ առանձին տնտեսություն հիմնելու գաղափարի մասին, որը հնարավորություն կտա օգտագործել սեփական արտադրանքը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ծրագիրը դարձնելով ինքնաբավ ու կայուն: Կարլ Հայնց Շայդենն առաջարկը ոգևորությամբ է ընդունել՝ այն որակելով հրաշալի գաղափար:

Գերմանական Կարմիր խաչը Հայաստանում սկսել է գործունեություն ծավալել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Ակտիվորեն մասնակցելով ինչպես փրկարարական աշխատանքներին, այնպես էլ ծավալուն և բազմաբնույթ աջակցություն ցուցա­բերելով երկրաշարժից տուժած բնակչությանը՝ կազմակերպությունը համագործակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Հանրապետության նախագահի հրամանագրով, բարեգործական անխոնջ գործունեության համար, Կառլ Հայնց Շայդեն անցյալ տարի պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: