Ղարաբաղի հարցում իշխանություններին ուղղված հարցերը շատանում են

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումն ավելացնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերը:
Այսպես, կողմերի և համանախագահների համատեղ հայտարարությունում նշվում է, որ քննարկվել է ապագա կարգավորման հիմքը ձևավորող սկզբունքները և տարրերը:
Ըստ էության, խոսքը մադրիդյան սկզբունքների մասին է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել դրանցից: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Կապանում կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բացահայտում» էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որի հիմքում հենց մադրիդյան սկզբունքներն էին՝ նշելով, որ դրանք կվերադառնան բանակցային սեղան, եթե Արցախի նախագահի թեկնածուները և ժողովուրդը դրական արտահայտվեն նման լուծման տարբերակին: Վարչապետի ասածից հետևում էր, որ այս պահին այդ սկզբունքները բանակցային սեղանին չեն և չեն էլ վերադառնա, քանի որ Արցախի նախագահի թեկնածուները, որոնք արձագանքեցին վարչապետի կոչին, կտրուկ քննադատության ենթարկեցին կարգավորման նման տարբերակը՝ մերժելով որևէ տարածքի վերադարձն Ադրբեջանին: Ուստի, հարց է առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ արտգործնախարարը Ժնևում քննարկեց սկզբունքները և տարրերը՝ վարչապետն ազնի՞վ չէ Հայաստանի և Արցախի հանրությունների հետ, թե ԱԳ նախարարը չի համակարգում իր գործողությունները վարչապետի հետ: Անկախ այս հարցի պատասխանից՝ իշխանությունների այս գործելաոճը, երբ կարևորվում է Արցախի կարծիքը, իսկ այն ստանալուց հետո հաշվի չի առնում, հերթական անգամ լուրջ հարված է հասցնում Արցախի սույեկտայնությանը:
Մյուս հարցը կապված է կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը քննարկելու մասին համատեղ հայտարարությունում առկա հիշատակմանը: Սա ավելին է, քան հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որի մասին, ի դեպ հայտարարութունում կա առանձին հիշատակում: Կողմերի միջև, ըստ էության, կան որոշակի պայմանավորվածություններ, համաձայնություններ, որոնք թույլ են տալիս նախապես խոսել առնվազն ԱԳ նախարարների մակարդակով առաջիկա հանդիպումների ժամանակացույցի մասին՝ սահմանելով օրակարգ:
Այսօր մենք ունենք Ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցություններ, սակայն ինչի՞ շուրջ են բանակցում այս պահին կողմերը, հարցերի ի՞նչ շրջանակ են քննարկում, հայտնի չէ հասարակությանը՝ թեև գործող իշխանությունները պնդում են, որ ի տարբերություն նախկինների՝ իրենք Ղարաբաղի հարցում թափանցիկ են աշխատում: Նշենք, որ խոսքը բնավ մարդասիրական նախաձեռնությունների և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին չէ միայն, ունենք բովանդակային բանակցություններ, ինչը համանախագահ երկրներին թույլ է տալիս կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալել արդեն մոտ ապագայում:
այլ նյութեր այս թեմայով
- Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Լին Թրեյսի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ...
- Մայիսի 12-ից մեկ տարի անց դելիմիտացիա. առկա հարցերը Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, խախտելով ՀՀ...
- Ինչպե՞ս կձևակերպի ԵՄ-ն իր դիրքորոշումն Արցախյան հարցի վերաբերյալ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համապարփակ համագործակցության...
- Արցախյան հարցում Արևմուտքի և ՌԴ-ի մոտեցումները տարբերվում են Այսօրվա իրավիճակում փաստացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտը չի գործում՝ հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի...
- Արցախի ԱԺ հայտարարությանը սթափեցնող ահազանգ պետք է լինի գործընթացի բոլոր դերակատարների համար Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը ընդունեց հայտարարություն, որով արտահայտեց իր դիրքորոշումը «խաղաղության...
-
23:27
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
-
22:33
Գերագույն Ռադան հավանություն է տվել Զելենսկիի կողմից փոփոխված Z և V խորհրդանիշներն արգելելու օրինագծին
-
21:52
Լեհաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայի հետ բարիդրացիության նոր համաձայնագիր կնքել
-
21:42
Արցախի դրոշով երիտասարդ ներխուժեց ԵԱ-ի բացման արարողության բեմ, անվտանգության աշխատակիցները հեռացրին
-
21:16
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
-
20:47
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
20:34
Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
18:33
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
-
14:38
Արա Դարզի. լորդերի պալատի միակ հայը
-
14:11
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
-
13:05
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն
-
12:04
Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ Թաթոյան
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
-
22:34
Վաղը անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չենք անցկացնի, կքննարկենք բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 1,54 կմ/ժ