ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները նախապատրաստում են Միության զարգացման ռազմավարությունը. Միշուստին

DW

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները ամենշաբաթյա ձևաչափով կիրականացնեն Միության զարգացման հնգամյա ռազմավարության նախապատրաստման աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր փաստաթուղթ է նախապատրաստվում, որը կորոշի Միության զարգացման ռազմավարությունը առաջիկա 5 տարվա համար: Կան շատ հարցեր, թե ինչ տեսք պետք է ունենա ռազմավարությունը»,- ասել է Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ ռուսական կողմից այդ աշխատանքները կհամակարգի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Միշուստինի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է առաջնորդի թվային օրակարգով:

«Բոլոր փոխվարչապետներին և պրոֆիլային նախարարներին խնդրում են ներգրավվել այդ աշխատանքում: Պետք է գործել օպերատիվորեն, այս տարվա մայիսին նախագահին պետք է ներկայացվի զարգացման ռազմավարության ծրագիրը: Այդ փաստաթուղթը կդառնա գլխավոր ուղենիշը Եվրասիական տարածում հետագա աշխատանքի համար»,- ասել է ՌԴ վարչապետը:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: