ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսի և ԱՄՆ-ի հարաբերություններում սառը շրջանն ավարտվել է, և դրա համար ոչ ոք կարիք չունի լաց լինելու. Լուկաշենկո

AP

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի ու ԱՄՆ-ի հարաբերություններում սառը շրջանն ավարտվել է: Այս մասին հայտնում է radiosputnik.ria.ru-ն

«Ես չեմ ասի, թե ամերիկացիները մեր մեծ ընկերներն են: Բայց այդ սառնության շրջանը, երբ մենք միմյանց նայում էինք ինչ-որ լուսանցքի, երկաթբետոնե հաստ պատի միջով, ավարտվել է: Եվ դրա համար ոչ ոք կարիք չունի անհանգստանալու ու լաց լինելու»,-նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարն ընդգծել է նաև, որ հանրապետությունն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը:

«Մենք պարզապես ուզում ենք ազնիվ, մաքուր և թափանցիկ հարաբերություններ: Չե՞ք ուզում, թող ասեն մեզ այդ մասին: Եվ թող չգոռան. «Ախ, Պոմպեոն եկավ: Վաղը Թրամփը կգա: Ինչ են նրանք անելու»,- ասել է Լուկաշենկոն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուս էր ժամանել փետրվարի 1-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: