ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Իրաքից

© U.S. Army National Guard photo by 1st Lt. Leland White/CC BY 2.0

ԱՄՆ-ն սկսել է Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերումը: Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ալի ալ-Ղանիմիի հայտարարությանը: Ստացված տվյալների համաձայն, ամերիկյան ուժերն սկսել են իրենց զորքերի դուրսբերումը 15 ռազմակայանից, որոնք գտնվում են Իրաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը

«Միացյալ Նահանգներն սկսել է հեռանալ Իրաքից, իսկ ամերիկյան զորքերը սկսել են դե-ֆակտո դուրս բերվել 15 ռազմակայանից»,- ասել է Ալի ալ-Ղանիմին:

Նա նաև նշել է, որ «ամերիկացիները սահմանափակել են իրենց ներկայությունը երկու խոշոր ռազմաբազաներում»: Խոսքը վերաբերում է երկրի հյուսիսային էրբիլ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին, ինչպես նաև Այն ալ-Ասադ ավիաբազային, որը տեղակայված է Անբարի նահանգում՝ Բաղդադից 180 կիլոմետր հեռավորության վրա:


Ալ-Ղանիմիի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ամրանալ այդ երկու բազաներում, սակայն «երկրի խորհրդարանը և Իրաքի ժողովուրդը պնդում են, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր բազաներից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: