ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Դանիան կաջակցի Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկին

Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի Սոցիալ-Լիբերալ կուսակցություն):

Դանիական կողմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է անկախությունից ի վեր ՀՀ անցած ճանապարհը և Թավշյա հեղափոխությունից ու 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից որդեգրած ժողովրդավարական փոփոխությունների օրակարգին, հատկապես դատաիրավական ոլորտում: Քննարկվել է Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների շուրջ եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցության շրջանակը: Դանիայի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել սատարելու Հայաստանի Ազգային ժողովին՝ ժողովրդավարական ձեռքբերումները բոլոր բնագավառներում կոնսոլիդացնելու գործում:

Արարատ Միրզոյանը հատուկ ընդգծել է, որ սա ՀՀ Ազգային ժողովի առաջին պաշտոնական այցն է Դանիայի Թագավորություն՝ խորհրդարանի խոսնակի մակարդակով և հույս հայտնել, որ նոր հնարավորություններ կբացվեն երկու օրենսդիր մարմինների միջև փորձի փոխանակման և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում սերտ փոխգործակցության համար: Ափսոսանք հայտնելով, որ դանիական խորհրդարանում գոյություն չունի բարեկամական խմբեր ձևավորելու ավանդույթ, կողմերը հույս են հայտնել, որ փոխշահավետ համագործակցության արդյունավետ հարթակ կարող են հանդիսանալ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջև համատեղ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը, փոխադարձ այցերը և մշտական շփումը տարբեր խորհրդարանական խմբակցությունների միջև:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր երախտիքի խոսքն է հայտնել Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վարվերացնելու և ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարությանը պաշտոնապես տեղեկացնելու համար: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դանիական կողմը կաջակցի Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

Դանիայի խորհրդարանի խոսնակի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարցեր, այդ թվում՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի և Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները, խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ՝ որպես Հայաստանում ընթացող դատաիրավական, տնտեսական բարեփոխումների հաջողության հասնելու գրավական:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների լայն շրջանակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը և Հայաստանի մոտեցումները բացառապես խաղաղ ճանապարհով դրա հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: