Արմեն Գրիգորյանի խոսքերից ստացվում է՝ «Մյունխենյան սկզբունքներն» ուղղված են ներքին լսարանին

Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության շուրջ վերջի զարգացումներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված, այսպես կոչված, «Մյունխենյան սկզբունքներին»:
Ուշագրավ է ԱԽ քարտուղարի այն դիտարկումը, որ այս սկզբունքները ոչ թե Ադրբեջանի, այլ մեր համար են, և հավելումը, որ նախկինում էլ իշխանւթյան կողմից հրապարկվող սկզբունքներն ու հայտարարությունները քննադատության էին արժանանում, բայց հետագայում աստիճանաբար օրակարգի մաս էին դառնում: Այսինքն, ԱԽ քարտուղարի տրամաբանությամբ ստացվում է, որ «Մյունխենյան սկզբունքներն» ուղղված են ներքին լսարանին և նպատակ են հետապնդում իշխանության մոտեցումը, կամ բանակցային առկա իրավիճակը Հայաստանի և Արցախի հանրությանը «մարսեցնելուն»:
Այս համատեքտսում էլ ավելի մտահոգիչ է դառնում այս սկզբունքների բովանդակությունը: Ստացվում է իշխանությունը փորձում է հանրությանը «մարսեցնել» ինքնորոշման իրավունքը շեշտադրելուց և կարևորելուց հրաժարվելը: Ավելին, շարունակելով պնդել, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, փորձում է «մարսեցնել» այն ընկալումը, որ ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է կախման մեջ դրվի Ադրբեջանի կամքից: Հարց է առաջանում. ո՞ւմ շահերով է առաջնորդվում Հայաստանի վարչապետը՝ այս թեզերն ու մոտեցումները Հայաստանի և Արցախի հանարությանն ընկալելի դարձնելու իր ձգտումով:
Արմեն Գրիգորյանը հարցազրույցում նաև պնդում է, որ Հայաստանի իշխանությունը հաջողություն է արձանագրում միջնորդների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ երկխոսության մեջ: Երևի այդ «հաջողության ցուցիչ» է նաև ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահող երկրների կողմից տարբեր մակարդակներով, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» լեգիտիմացումն: Կամ օրինակ՝ Արցախի հետ արդեն իսկ առկա գործըկերային կապերից հետ քայլը՝ ի դեմս դատարաններում քույր-քաղաքության վերաբերյալ համաձայնագրերի վիճարկման:
ԱԽ քարտուղարը զարմանում է այն քննադատությունից, որ Հայաստանի վարչապետը չունի հստակ ռազմավարություն Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում և պնդում է, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթներում ամփոփված է այդ ռազմավարությունը: Մի հարց է, թե որքանով կարելի է այդ ելույթների բովանադակությունն ամբողջական և ամփոփ ռազմավարություն համարել, և մեկ այլ հարց՝ ռազմավարության Փաշինյանի ընկալումը: Հիշեցնենք պարզապես, որ 2019թ նոյեմբերի 3-ին ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Հիմա շատ կարևոր է արձանագրել, թե որն է ընդհանրապես մեր ռազմավարությունը Ղարաբաղի հարցում: Ես մի քանի անգամ այս առիթով ասել եմ, որ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետև Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և իմ հիմնական խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում»:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև...
- Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին «Եթե ապագայում անհրաժեշտություն ծագի, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և միշտ անհրաժեշտ աջակցություն ցույց...
- Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին Մենք ամեն կերպ ողջունելու ենք ադրբեջանական և հայ մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես...
- Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։
- Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն...
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
-
16:17
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները
-
15:51
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
-
15:48
Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
-
15:16
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
14:14
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
-
13:55
Վաղաժամ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
-
13:08
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
12:47
Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ
-
12:43
Հյուսիսային Կորեան ցույց է տվել «աշխարհում ամենահզոր զենքը»
-
12:39
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ
-
11:58
ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած հանցավոր խումբ (տեսանյութ)
-
11:47
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
10:23
Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 9 կմ/ժ