ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 28-ին հանդիպեl է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: 

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ:

ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: