Ե՞րբ են նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել Անկարա և ինչո՞ւ

Երեկ՝ մարտի 2-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում կատարեց թվիթերյան իր էջում՝ հայտնելով Անկարայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելին անի ԼՂ հարցը լուծելու համար: Այս կարգավորումը պետք է լիարժեք հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- գրել էր նա իր միկրոբլոգում՝ տեղադրելով նկար հանդիպումից:
Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամներից մեկն է, ինչպես նաև տարածաշրջանային խոշոր խաղացող, որն ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին Արցախյան հակամարտության կարգավորման հարցում և մշտապես հավակնություններ է ցուցաբերում՝ մեծացնելու իր դերակատարումը միջնորդական ձևաչափում:
Սակայն Թուրքիայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները մշտական բնույթ չեն կրում, և անցյալում էլ, որպես կանոն, կապված են եղել տարածաշրջանային հստակ զարգացումների հետ:
Ստորև անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մի քանի այցերին (ցանկը կարող է ամբողջական չլինել):
Վերջին անգամ նման այց անցկացվել է 2017թ. նոյեմբերի 29-ին: Այցի մասին Թուրքիայի արտգործնախարարը կրկին գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով. «Ընդունել եմ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ջեյմս Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Անկարայում և վերահաստատել եմ Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»:
Այս այցը նախատեսվում էր անցկացնել դեռ 2016թ-ին հուլիսի 18-ին, այդ մասին հայտարարել էր Թուրքիայի արտգործանախարարը: «Թուրքիան շարունակում է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի հետ կապերի նորմալացումը հաստատ օգուտ կտա այս խնդրին: Թուրքիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Երկուշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա: Մենք նրանց կհանդիպենք և կառաջարկենք աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել էր նա:
Սակայն ավելի ուշ ԱՄՆ համանախագահող Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ այցը հետաձգվել է և համաձայնեցվում են հնարավոր նոր ամսաթվերը:
Թուրքական գործոնի ակտիվացումը 2016-ին պայմանավորված էր Ապրիլյան պատերազմից հետո բանակցային համատեքստում հնարավոր փոփոխություններով և դրանց վրա ազդելու Անկարայի նկրտումներով:
ԱՄՆ-ն ներկայացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուրոլիքը Թուրքիա էր այցելել 2014թ. փետրվարի 17-ին: Այցը տեղի էր ունեցել փետրվարի 22-ից մարտի 22-ը Փարիզում և Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների շարքից առաջ: Հիշեցնենք, որ այդ փուլում համանախագահների կողմից փորձ էր արվում ակտիվացնել, նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին:
«Հետաքրքիր է լսել Թուրքիայի՝ հարևանի և Մինսկի խմբի անդամի կարծիքը տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդ երկրի պաշտոնյաներից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին»,- ասել է Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով այցը:
2009թ. Անկարա է այցելել ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն և հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ: Այցը տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, և Թուրքիայի կողմից արցախյան հիմնահարցը որպես նախապայման օրակարգ բերելու փորձերի համատեքստում: «Նման պայման դնելը ցանկալի չէ»,- Անկարայում լրագրողներին ասել է համանախագահողը:
Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկի կամ համանախագահության ամբողջ կազմի այցելություններն Անկարա անցյալում ուղղակիորեն կապ են ունեցել տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իր դերակատարումը մեծացնելու Անկարայի գործնական նկրտումների հետ:
Այժմ էլ, սա, հավանաբար, ուղղակիորեն կապված է Իդլիբի հարցում ռուս-թուրքական բարդ հարաբերություններով, որտեղ փորձ է արվում Արցախյան հարցն ընդհանուր պայմանավորվածությունների կամ միմյանց դեմ օգտագործվող գործիքների մաս դարձնել: Նման զարգացումները, բնականաբար, Հայաստանի համար մի շարք մարտահրավերներ են պարունակում:
Ստեղծված իրավիճակը մեծ ջանքեր կպահանջի Հայաստանից՝ իր շահերին հետամուտ լինելու և Թուրքիայի ակտիվ ներգրավումը կանխելու համար: Առաջին հերթին, անհրաժեշտ է ընկալելի և լսելի լինել միջնորդ երկրների համար, լինել կարևոր և վստահելի գործընկեր, որի շահերը չեն ոտնահարվի: Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը դրան որևէ կերպ չի նպաստում: Ավելին, Հայաստանի ԱԳՆ արձագանքն ու վարչապետի անտարբերությունը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ որևէ կերպ չեն հուշում հարցի նկատմամբ լուրջ վերաբերմունքի և տարվող աշխատանքի մասին:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
- ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային...
- Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը» Գործող իշխանության փորձերը՝ սեփական ձախողումներն ու դավաճանական քայլերը պայմանավորել ստացված «վատ ժառանգությամբ»...
-
21:25
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան
-
21:05
Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
-
19:22
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ
-
19:08
Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով
-
18:50
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի արտգործնախարարի հետ
-
18:44
Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է. Սերժ Սարգսյան
-
18:11
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունն անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
-
17:58
Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
-
17:41
Արմավիրի մարզպետի տեղակալ հրաժարվել է պաշտոնից և աջակցություն է հայտնել ԳՇ Պետին
-
17:15
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:31
Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հա-ից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո
-
16:22
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին
-
16:12
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են
-
16:10
Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին
-
15:56
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
-
15:42
Փաշինյանի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
-
15:38
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
-
14:06
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
-
13:49
Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 6 կմ/ժ