Սպասվող ռուս-թուրքական քաղաքական առևտրի մաս կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանը

Մարտի 5-ին նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են իրավիճակը Սիրիայում և մասնավորապես` վերջին լարվածությունն Իդլիբի դեէսկալացիայի գոտում:
Մարտի 1-ին Թուրքիան Սիրիայում՝ մասնավորապես Իդլիբում սկսեց իր հեթական ռազմական գործողությունը՝ «Գարնան վահան»-ը: Անկարան հայտարարում է, որ սա թուրքական կողմի պատասխանն է սիրիական բանակի փետրվարի 27-ի գործողություններին, որոնց արդյունքում զոհվել է 36 թուրք զինվորական: Սակայն Իդլիբում լարվածությունն սկսել էր աճել ավելի վաղ: Հունվարի վերջից սիրիական բանակը հարձակվողական գործողություն է իրականացնում Իդլիբում, ինչը վայելում է Մոսկվայի աջակցությունը: Թուրքիան մեղադրում է Մոսկվային Իդլիբի հարցով 2018 թվականի Սոչիի համաձայնությունները խախտելու մեջ՝ պահանջելով կասեցնել Ասադի զորքերի հարձակումը: Սակայն Մոսկվայում պնդում են, որ պայմանավորվածությունները խախտել է հենց Թուրքիան՝ չզինաթափելով սիրիական զինված ընդդիմությանը և ահաբեկչական խմբավորումներին:
Արդյունքում, ռուս-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են, իսկ այսօր կողմերն Իդլիբում կանգնած են այդ թվում նաև ռազմական առճակատման եզրին: Սա ոչ Մոսկվայի, ոչ էլ Անկարայի համար ցանկալի սցենար չէ, ուստի կողմերը փորձելու են ամեն ինչ անել հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Այս մասին է խոսում նաև Պուտին-էրդողան երկկողմ հանդիպման մասին հստակ պայմանավորվածությունը: Մինչ այդ նշվում էր, որ միջգերատեսչական բանակցությունների արդյունքում դեռևս չեն հասել այն կետին, որը թույլ կտար պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպել:
Մարտի 5-ին սպասվող հանդիպումն, ըստ ամենայնի, Իդլիբի հարցով երկարաժամկետ լուծումներ չի տա, քանի որ կողմերի դիրքորոշումները բավականին կոշտ են: Ավելի հավանական է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, ինչն ավելի երկարաժամկետ լուծման համար քաղաքական առևտուր սկսելու հնարավորություն կտա:
Վերջինս կարող է առնչվել ոչ միայն մերձավորարևելյան, այլ նաև մեր տարածաշրջանին՝ հաշվի առնելով, որ այստեղ շահեր ունեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան: Այս համատեքստում բավականին հետաքրքիր է ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների այցը Թուրքիա, որի ժամանակ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկվել են Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, և այդ քննարկման արդյունքներով Չավուշօղլուն միակողմանի հայտարարություն է արել: Հանդիպման ժամանակի ընտրությունը դժվար է պատահականություն համարել՝ հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ներգրավված դերակատարներին:
Ուստի, ռուս-թուրքական սպասվող այս առևտրից մեզ համար հնարավոր բացասական հետևանքները հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ է իշխանությունների օպերատիվ և համարժեք արձագանքն առկա զարգացումներին, այլ ոչ թե անհիմն հավաստիացումները, որ Թուրքիան Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում չի կարող որևէ դերակատարում ունենալ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ