ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է  «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: 
Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում է  հենց Վիլֆրիդ Մարտենսի անունը կրող կենտրոնում, քանզի Մարտենսը Հայաստանի լավ բարեկամն էր, քրիստոնեադեմոկրատական արժեքների մեծ ջատագով, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան և ում անմիջական աջակցությամբ է սկիզբ դրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության  համագործակցությանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում:
Միկոլաշ Ձուրինդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի համագործակցության հեռանկարները: Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, որն իրականացվում է բացարձակ թափանցիկության  և հաշվետվողականության պայմաններում:
«Լույս» հիմնադրամը հայտ է ներկայացրել անդամակցելու «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնին: Պարոն Ձուրինդան իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռությանը:
Զրուցակիցների կողմից ընդգծվել է կրթական, վերլուծական, հետազոտական աշխատանքի կարևորությունը, այդ թվում` պոպուլիզմի դեմ պայքարի թեմայով: Միկոլաշ Ձուրինդայի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և մարտահրավերներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: