ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,76 դրամ ԱՐԾԱԹ - 273,16 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 811,8 դրամ

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսի մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս: Այս փաստը մտահոգություն է առաջացրել երկրի իշխանությունների մոտ, քանի որ վերջինս տարբեր միջոցառումների է մասնակցել և կարող է նպաստած լինել վարակի տարածմանը, հայտնում է BBC-ն:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդության առաջին ախտանշանները պաշտոնյայի մոտ ի հայտ են եկել անցյալ շաբաթ՝ այն օրը, երբ նա Դաունինգ սթրիթում մասնակցել է Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա հարսնացուն:

Նադին Դորիսը ուրբաթ օրվանից գտնվում էր ինքնամեկուսացման վիճակում:

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 8 կմ/ժ
16 C°
 
16°  27° 
03.06.2020
15°  28° 
04.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: