ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Goldman Sachs-ի կանխատեսմամբ Եվրոպական բանկերը կորոնավիրուսի պատճառով կկորցնեն ավելի քան 30 միլիարդ եվրո զուտ շահույթ

Եվրոպական բանկերը կորոնավիրուսի պատճառով հաջորդ երեք տարիների ընթացքում չեն ստանա ավելի քան 30 միլիարդ եվրո զուտ շահույթը։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների զեկույցին, հայտնում է Bloomberg-ը։

Նրանց կանխատեսումներով՝ ընդհանուր գումարից շահույթի 7 տոկոսով կրճատումը առաջանում է, մասնավորապես, վարկային ռիսկի բարձրացման և բանկերի եկամուտների նվազման պատճառով։ Մարտի 9-ին այդ ցուցանիշը աճել է 11 տոկոսով, երբ կորոնավիրուսի պատճառով ներդրողների մտահոգությունների և նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին 5 տոկոսով փլուզվել է համաեվրոպական Stoxx 600 Banks ինդեքսը, հայտնում է РБК-ն։

Բանկերի շահույթը կարող է նաև կրճատվել տոկոսադրույքի հետագա նվազման պատճառով՝ կապված տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը թեթևացնելու եվրոպական կարգավորողների փորձերի հետ։

Goldman Sachs-ի վերլուծաբանները ենթադրում են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ավելի շատ կտուժեն ցածր շահույթ ունեցող վարկատուները Գերմանիայում, Իտալիայում և Հունաստանում, այն դեպքում երբ բանկային ոլորտի առաջնորդները Ֆրանսիայում և Benelux-ի երկրներում (Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Բելգիա) ավելի լավ կհաղթահարեն դրա հետևանքները։

Ընդհանուր առմամբ՝ եվրոպական բանկերը այժմ գտնվում են «ավելի ուժեղ դիրքում, քան երբևէ վերջին 10 տարիներին», կարծում են վերլուծաբանները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.12.2024
       
    05.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: