Հայաստանի նկատմամբ աշխարհի վստահությունն ու լրջությունը մեծացնելու համար պետք է սկսել ուղերձներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին հանդես եկավ տեսաուղերձով` կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման կոչով: Սպասվող գործողություններից, հանրային և տնտեսական կյանքի սահմանափակումների ու հիվանդացության վիճակագրության մասին ներկայացնելուց հետո, վարչապետը խոսքն ամփոփեց ճգնաժամային իրավիճակից ակնկալվող հնարավորություններով:
Լավ է, որ փորձ արվեց հանրությանն ուղղված ուղերձն ամփոփել «դրական նոտայով», սակայն դրա արժանահատավությունն ուղիղ համեմատական է խոսքի կշռին:
Վարչապետի սպասումները` ճգնաժամային իրավիճակը դիտարկել նաև` որպես տնտեսության համար հնարավորություն, ողջունելի է, եթե իհարկե այդ տեսլականը չի սկսվում ու ավարտվում Հայաստանի կողմից ալկոգելի համաշխարհային շուկան գրավելով կամ փլուզված տնտեսության շինհրապարակում նոր զրոյական տնտեսություն կառուցելով. ինչպես անձամբ վարչապետը նշեց «Շանթ» հեռուստաընկերության եթերում օգտվել «տնտեսական հեղափոխության» իսկական ժամանակից:
Հաշվի առնելով այն փաստը, որ երկու տարի է` տնտեսական բարեփոխումներին Հայաստանում պարբերաբար խանգարում են տարբեր երևույթներ, ապա «տնտեսական հեղափոխության իսկական ժամանակի» մասին, հնարավոր է` դեռ շատ լսենք:
Իսկ մինչ այդ, խոսենք այն հնարավորություններից, որոնց մասին լսեցինք վարչապետի տեսաուղերձում: Խոսքը համաշխարհային ՀՆԱ –ի սպասվող 3 տրլն դոլարանոց անկման մասին է, որն ըստ վարչապետի Հայաստանի համար առնվազն 30 մլրդ դոլարի սահմաններում համաշխարհային ՀՆԱ-ում տեղ զբաղեցնելու հնարավորություն է ստեղծում: Թե ինչ հաշվարկներ են իրականացվել նման ամբիցիաներ ունենալու համար, մեղմ ասած, պարզ չէ. այս պահին ցավոք Հայաստանը չունի տնտեսական այնպիսի հզորություններ, որ կարողանա համաշխարհային ՀՆԱ-ում ազատված տեղն այդքանով լրացնելու հայտ ներկայացնել:
Իսկ եթե խոսքը Կառավարության կողմից հետճգնաժամային օժանդակության մասին է 80 մլրդ դրամի չափով, ապա խնդրահարույց հարցերն այստեղ շատ են: Նախ, որևէ կերպ հստակեցված չեն օժանդակության պոտենցիալ շահառուները: Նշվում է, որ համաշխարհային փոփոխություններին համահունչ նորարարական մոտեցումներ ներկայացնողները կֆինանսավորվեն: Ով և ինչպես է որոշելու ավելի կամ պակաս նորարարական մոտեցումը, դեռ պարզ չէ: Մյուս կողմից, նորարարական բիզնեսը պետք է նախ հիմնադրվի, կայունանա, զարգանա, բարեհաջող ընդլայնվի և նոր միայն համաշխարհային շուկաներ գրավելու հայտ ներկայացնի: Ամենալավատես մոտեցումների պարագայում անգամ այս ամենը ժամանակ պահանջող գործընթաց է, իսկ համաշխարհային տնտեսությունն ու ՀՆԱ-ի համախառն ցուցանիշում ենթադրվող պակասուրդը երկար չի կարող սպասել Հայաստանից եկող բիզնես- գաղափարներին:
Այս իմաստով, այո ՀՆԱ-ում մասնաբաժիններ փոխվելու են աշխարհի մակարդակով, սակայն ձևափոխումների դերակատարները հզորություններ ունեցողներն են լինելու, ոչ թե նորերը ստեղծողները և հետևաբար Հայաստանը քանդված շինհրապարակում զրոյից տնտեսություն կառուցելու քաղաքականությամբ մի փոքր կուշանա այդ գործընթացներից:
Եվ ի վերջո, Հայաստանի ներկայիս կառավարման մոդելով վարչապետը երկրի առաջին դեմքն է, ուստի իր կողմից հնչած ամեն խոսք, ամեն թիվ, պետք է շատ զգույշ ընտրվի: Փոխարենը ունենք իրավիճակ, երբ տեսաուղերձին մի քանի օրով նախորդած հարցազրույցում վարչապետը խոսեց նույն երևույթի մասին, բայց ուրիշ վիճակագրությամբ. «Շանթի»-ն տված հարցազրույցում (18.03.2020) վարչապետը խոսեց համաշխարհային ՀՆԱ-ում սպասվող 2 տրլն դոլար անկման մասին` Հայաստանի համար 40 մլրդ դոլարի հնարավորությամբ: Մարտի 25-ի տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարի անկման և դրանում Հայաստանի 30 մլրդ-անոց հնարավորությունների մասին …
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
-
16:17
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները
-
15:51
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
-
15:48
Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
-
15:16
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
14:14
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
-
13:55
Վաղաժամ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
-
13:08
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
12:47
Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ
-
12:43
Հյուսիսային Կորեան ցույց է տվել «աշխարհում ամենահզոր զենքը»
-
12:39
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ
-
11:58
ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած հանցավոր խումբ (տեսանյութ)
-
11:47
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
10:23
Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 9 կմ/ժ