Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հենց այսօր խոսել ժողովրդավարության զեկույցներից
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյբուքյան ուղիղ եթերով ուշադրություն հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության և տնտեսական ազատականության վերաբերյալ երկու զեկույցների վրա, որոնցում բարձր էին գնահատավում Հայաստանի ձեռքբերումները 2019թ-ին։ Նա նաև նշեց, որ նման զեկույցները կարևոր են, քանի որ այս ճգնաժամի հաղթահարումից հետո ազդելու են ցանկացած խոշոր ներդրման վրա։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս պահին վարչապետը որոշեց անդրադառնալ այս զեկույցներին։
Պատճառը բավական պարզ է։ Հայասանի կառավարությունն աշխարհի եզակի երկրներից էր, որն օգտագործեց արտակարգ դրությունը ԶԼՄ-երին լռեցնելու համար, արգելեց կորոնավիրուսի մասին պաշտոնականից բացի այլ տեղեկատվություն տարածելը, խուճապ տարածելը և նույնիսկ իրավունք վերապահեց ոստիկանությանը պահանջելու հեռացնել այդ նյութերը։ Ի դեպ, սահմանափակումները տարածվեցին նաև ֆիզիկական անձանց՝ սոցիալական ցանցերում արվող գրառումների վրա։
Բնականաբար, այս հանգամանքը չվրիպեց միջազգային հանրության ուշադրությունից, և երեկ՝ մարտի 25-ին, ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը հայտարարություն տարածեց՝ մտահոգություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ԶԼՄ-երի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Էլ ավելի ցավալի է, որ նույն օրը նման հայտարարություն տարածվեց նաև Ադրբեջանի վերաբերյալ։
Մի քանի օր առաջ Հայաստանում մեդիայի դեմ տարվող քաղաքականությանն իր թվիթերյան էջում անդրադարձել էր նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Ակնհայտ է, որ միջազգային հանրությանը մտահոգում է ժողովրդավարության աննախադեպ աճի ապահովելու հավակնություններ ունեցող իշխանության կողմից նման մեթոդների կիրառումը։ Բացի այդ, նման գործիքակազմի մեկանգամյա կիրառումը կարող է նախադեպ դառնալ նաև ապագայի համար։ Ուստի, արդեն իսկ ակնհայտ է, որ այս իրավիճակն իր արտացոլումն է գտնելու Հայաստանի վերաբերյալ այս տարվա զեկույցներում և ազդելու է Հայաստանի վարկանիշի վրա։
Ճիշտ է, պարետատունը ստիպված եղավ ականջալուր լինել հնչող մտահոգություններին և խմբագրել ընդունված որոշումը, մասնավորապես՝ չեղարկել հրապարակումները հեռացնելու պահանջը, սակայն ընդհանուր առմամբ, սահմանափակումները պահպանվեցին։
Եթե Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը դիտարկում ենք այս ամենի համատեքստում, ակնհայտ է դառնում դրա նպատակը՝ ուշադրություն շեղել միջազգային հանրությունից հնչող մտահոգություններից դեպի դրական գնահատականներ, սեփական հանրության աչքերում չկորցնել ժողովրդավար լինելու իմիջը։ Սակայն, սա կարճաժամկետ արդյունք ունեցող քայլ է, քանի որ հաջորդ տարի հրապարակվող զեկույցներն արդեն այլ կլինեն, և բնական է, որ դրա մասին արդեն Փաշինյանն ուղիղ եթերով չի խոսի։ Բայց կխոսեն ԶԼՄ-երը, եթե իհարկե նրանց նկատմամբ չկիրառվեն նոր սահմանափակումներ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ