ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Հայկական պիցցա. Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին

AXELLE/BAUER-GRIFFINGETTY IMAGES

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է մի տեսանյութ,  որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել, հայտնում է Ermenihaber-ը

Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, ով կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել։ 

Տեսանյութում Քարդաշյանը հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և ասել է, որ այն «հայկական պիցցա» է։ 

Թուրքիայում նույպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և էբրու Փոլաթը։

Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։

Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։ Այն լայն տարածում ունի նաև Թուրքիայում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 7 կմ/ժ
22 C°
 
17°  27° 
03.06.2020
15°  28° 
04.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: