ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով և վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն արծարծել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր և ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի միջև ողջ ծավալով բեռնափոխադրումների
պահպանման կարևորությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4 կմ/ժ
20 C°
 
14°  26° 
31.05.2020
14°  28° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: