ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 129,86 դրամ ԱՐԾԱԹ - 369,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 277,1 դրամ

Հայաստանը 13.4 միլիոն եվրոյի վարկ կստանա ՎԶԵԲ-ից

Քննարկման ներկայացված համաձայնագիրը վավերացնելու դեպքում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 13 միլիոն 400 հազար եվրո վարկ կտրամադրի:

Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, փոխանցում է News.am-ը:

Նախարարի խոսքով` այս միջոցներով նախատեսվում է 65 կմ ճանապարհ վերանորոգել: Նախարարը հավելեց, որ այս պայմանագրի վավերացումից հետո մրցույթ կհայտարարվի` ճանապարհաշինարարական ընկերություն ընտրելու նպատակով, որը և պետք է իրականացնի այդ աշխատանքները:

Պապիկյանը նաև նշեց, որ աշխատանքները կավարտվեն կամ այս տարի, կամ հաջորդ տարվա սկզբին: «Այս ծրագրի շրջանակներում վարկի առաջին տրանշը 170 միլիոն եվրո է կազմել: Այս ծրագրի շրջանակներում 211 կմ ճանապարհ է վերանորոգվել: Այս աշխատանքները, ինչպես և նախատեսվում էր ծրագրով, իրականացվել են հանրապետության տարբեր համայնքներում, ինչը դրանց համար կենսական նշանակություն ուներ»,- ասաց նախարարը` հավելելով, որ 211 կմ-ից 40-ը վերանորոգվել է  աշխատանքների ընթացքում խնայված միջոցների հաշվին:

Որոշ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս վարկային համաձայնագրին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
03.12.2021
17°  30° 
04.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: