Իշխանությունն ընդունո՞ւմ է գազի սակագնի շուրջ հայ-ռուսական գործընթացի ձախողումը

Սույն թվականի մայիսի 19-ին կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որին իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազի միասնական շուկայի ստեղծման թեմային։ Մեջբերենք Փաշինյանի խոսքից մի հատված․ «Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից, ներքին սպառման համար, գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»։
Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից գազի սակագների վերաբերյալ հարցի բարձրաձայնումը մեծ զգայունություն ձեռք բերեց 2020թ․ -ին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Խոսքը հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարների կողմից ՌԴ-ից ներկրվող գազի սակագների հարցի բարձրաձայնմանն ու արձանագրմանն է վերաբերում, որ բնական գազի գինը բարձր է և որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և այդ պահին ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք նաև, որ այդ հեռախոսազրույցին ռուսական կողմի պատասխանը շատ չուշացավ։ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը 2020թ․ մայիսի 19-ին տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին անդրադարձավ այդ հեռախոսազրույցի բովանդակությանը։ Մեջբերենք Պուտինի խոսքերը․ «Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: ԵԱՏՄ-ում ինտեգրման այդպիսի խորը մակարդակի դեռ չենք հասել: Մենք բոլորս դա լավ գիտենք: Իսկ մինչ այդ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական պայմանների հիման վրա, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովեն արդյունահանման մեջ ներդրված կապիտալի վերադարձի ողջամիտ փոխարժեքը: Սա աշխարհում ընդունված պրակտիկա է»։
Փաստացի, Պուտինը Փաշինյանի և Լուկաշենկոյի կողմից գազի միասնական գինը հնարավոր համարեց ավելի խորը ինտեգրացիայի, այդ թվում՝ միասնական հարկային համակարգի և բյուջե ունենալու պարագայում։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորմանն, ապա այդ հարցը ԵԱՏՄ օրակարգում առկա է, բայց դա այնքան էլ միտված չէ երկրներում գազի միասնական գների ձևավորմանը։ Խոսքը ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ համակարգի ստեղծմանն է վերաբերում, որի վերջանանպատակը միասնական շուկայի ձևավորումն է։ Դրա իրավական հիմքը էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգն է, որը ենթադրում է գազի տարանցման միասկանական սակագին։ Բայց մինչ միասնական սակագնի ձևավորումը հարկ է լինելու գնալ ավելի խորը ինտեգրացման, ինչի մասին էլ նշել էր Պուտինը նախորդ տարի։
Պետք է նշել, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի վերջին նիստից հետո Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պոտրիշենկոն լրագրողներին հայտնել է, որ այս տարվա երկրորդ կիսամյակում գազի միասնական շուկայի ստեղծման շուրջ կողմերը կներկայացնեն առաջարկություններ։ Այսինքն հարցը շարունակում է լինել ԵԱՏՄ առաջնային օրակարգում։ Իսկ մինչ այդ, գազի սակագինը կորոշվի շուկայական պայմանների հիման վրա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից միասնական շուկայի մասին այս նիստին բարձրաձայնմանը, ապա կարծում ենք, արժե հիշել գազի սակագնի շուրջ հայ-ռուսական ըստ էության ձախողված բանակցությունները։ Դրա մասին է վկայում շուրջ երկու տարի գոնե հայտարարված բանակցություններն ու դրա ընթացքում ոչ միայն մեզ համար նպաստավոր արդյունքի չհասնելը, այլև հակառակը՝ նախորդ տարի սահմանին սակագնի թանկանալը, այս ընթացքում հայկական կողմի հակասական գործողությունները (հայտարարված բանակցություններին զուգահեռ Միլլերին հրապարակային նամակը, դրա խնդրահարույց բովանդակությունը)։
Հիշեցնենք նաև, որ Հայաստան մատակարարվող գազի պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն նոր սակագնի հետ կապված որոշակիություն դեռ չունենք։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ինքն է ընդունել, որ ձախողել է գազի սակագնի շուրջ հայ-ռուսական գործընթացը և գոնե այս պահին կամ գոնե հրապարակայնորեն Հայաստանի համար գազի նպաստավոր սակագնի հարցը դիտարկում է բացառապես ԵԱՏՄ միասնական շուկայի տիրույթում։
-
19:05
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ