Գազի թանկացող գին. նոր խնդիրներ սպառողների և տեղական բիզնեսի համար

Սույն թվականի ապրիլի մեկից Հայաստանի սպառողները գազի համար կվճարեն ավելի թանկ: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մարտի 1-ի նիստով սահմանվեցին նոր սակագները: Ըստ այդմ, անփոփոխ է մնալու միայն սոցիալապես անապահով բնակչության համար սահմանված սակագինը (տարեկան մինչև 600 խորանարդ սպառում)՝ 1 խմ-ի համար 100 դրամ:
Փոխարենը մնացած ուղղություններով թանկացումներ են: Մասնավորապես, սպառողների համար (բացառությամբ անապահով բնակչության) գազի նոր սակագինը 1 խմ-ի դիմաց կկազմի 143,7 դրամ՝ ավելանալով 4,7 դրամով (այս պահին գործող սակագինը 139 դրամ է 1 խմ-ի դիմաց):
Ջերմոցիային տնտեսությունների համար սակագինը սահմանվել է 1խմ-ի դիմաց 143,7 դրամ, ինչպես բնակչության համար: Այստեղ գործում է որոշակի արտոնություն՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ջերմոցային տնտեսությունները 1 խմ-ի դիմաց կվճարեն մոտավորապես 114 դրամ ՝ կախված այդ պահին դոլարի փոխարժեքից: Այսինքն ստացվում է, որ նշված ժամանակահատվածում միայն ջերմոցային տնտեսությունները 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233,9 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ այս պահին գործող սակագինը տնտեսության այս ճյուղի համար 1000 խմ-ի դիմաց 224 ԱՄՆ դոլար է:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 1000 խմ-ի դիմաց 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գործող սակագինը 224 դոլար է:
Տնտեսության այլ ճյուղերի համար, որոնց սպառումը գերազանցում է ամսական 10000 խմ-ն, սակագինն ապրիլի մեկից սահմանվել է 265,81 դոլար: Հիշեցնենք, որ գործող սակագինը 255,91 դոլար է 1000 խմ-ի դիմաց:
Ընդհանուր առմամբ գազի սակագինը ապրիլի մեկից գրեթե բոլոր ուղղություններով զգալիորեն կթանկանա: Բնակիչները կվճարեն 3,4 % -ով ավելի բարձր գին, գյուղատնտեսական ջերմոցային և վերամշակող ընկերությունների համար գազը կթանկանա 4,4 %-ով: Ամսական 10 000 և ավել խմ խոշոր սպառում ունեցողների համար գազի սակագինը կթանկանա 3,9 %-ով:
Գազի սակագնի թանկացման հնարավոր հետևանքներին բազմիցս ենք անդրադարձել: Գազի գինն այն գործոնն է մեր տնտեսությունում, որը շղթայական էֆեկտ է ապահովում:
Ազդեցության առաջնային էֆեկտը հարվածն է բնակչության եկամուտներին: Ընդ որում, այն իր հերթին տարանջատված կլինի: Մարդիկ այսուհետ կոմունալ ծառայությունների համար ավելի շատ են վճարելու: Հիշեցնենք, որ ավելի թանկ սակագին Հայաստանի քաղաքացին վճարելու է ոչ միայն գազի, այլ նաև՝ ջրի և հոսանքի համար, ինչը ենթադրում է մարդկանց ծախսերի զգալի ավելացում:
Մյուս կողմից, մարդկանց եկամուտները կրճատվելու են՝ ի հաշիվ սպասվող թանկացումների: Գազի սակագնի թանկացումը տնտեսության արտադրող, արդյունք ստեղծող ճյուղերի համար, ավելացնելու է այդ տնտեսություններում ստեղծվող արժեքի գինը: Այսինքն, թանկացման հերթական ալիքն է սպասվում: Բայց մյուս կողմից, այս գործընթացը փոխադարձ կապվածության որոշակի շղթա է ստեղծում: Օրինակ, ջրի սակագնի բարձրացման՝ ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի հիմնավորումներից էր գնաճը և գազի սակագնի թանկացումը: Այս իմաստով, առնվազն միջնաժամկետ կտրվածքով այս համատեքստում չենք ունենալու որոշակիություն:
Պատկերը շատ ավելի մտահոգիչ է իրականության հետ համադրության մեջ: Այսօր մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակն ինքնին բավական ծանր կացության մեջ է դրել շարքային քաղաքացիներին և բիզնես սուբյեկտներին: Անվտանգային միջավայրի անորոշությունը, բացասական հեռանկարով թանկացումները, վերոնշյալ նոր զարգացումներն ուղեկցվում են անտրամաբանական, անհեռատես գործողություններով: Որպես օրինակ, թուրքական ապրանքների արգելքի չեղարկումը, հայ-թուրքական անհասկանալի գործընթացը, նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես կարտոֆիլի չքվոտավորված արտահանումը, որը հանգեցրեց տեղում դեֆիցիտի և գների կտրուկ աճի:
Որպես ածանցյալ հարված, մրցունակության լուրջ խնդիրներ են առաջանալու տեղական վերամշակող արտադրության հետ՝ ի դեմս տեղական արտադրանքի ոչ մրցունակ գների: Այս պարագայում օժանդակող հանգամանք կարող էր լիներ պետության կողմից մշակված հովանավորչական քաղաքականությունը, որը մաքսային և ոչ մաքսային ճանապարհներով պետք է ապահովեր տեղական արտադրության մրցունակությունը ներկրվող ավելի էժան ապրանքների նկատմամբ: Այստեղ անելիքներ ունի նաև Մրցակցության պաշտպանության կոմիտեն՝ ճկուն աշխատանքով: Մինչդեռ մեր այսօրվա իրականությունը, ցավոք, նման գործիքակազմի արագ ու արդյունավետ մշակման ու կիրառման հավանականությունը գրեթե զրոյացնում է:
Ըստ ՀԾԿՀ-ի պնդումների, սակագնի թանկացման հիմքում կալորիականության ճշգրտումն է: Այսինքն, ավելացող սակագինը բարձրորակ գազի գործակցի հաշվին է: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ, ի հաշիվ բարձր ջերմատվության, սպառողներն ավելի քիչ գազ կծախսեն, ուստի սակագնի ավելացումը լրացուցիչ բեռ չի ավելացնի: Կալորիականությամբ պայմանավորվող գնաճի հիմնավորման ամբողջական պատկերի համար լիարժեք պետք է հասկանալի լինեն որոշ հանգամանքներ՝ ի՞նչ հստակություն կա նախկինում ներկրվող գազի կալորիականության հետ կապված, փաստացի որքա՞ն է այսօր գազի կալորիականությունն ավել նախկինում եղածից, արդյո՞ք առաջացած տարբերությունն այնքան է, որ իսկապես կփոխհատուցի սակագնի թանկացման բեռը: Հասարակությունը չունի հստակություն այս ամենի հետ կապված: Գազի ջերմատվությամբ պայմանավորված վերոնշյալ հիմնավորումները ոչ լիարժեք պատկերացնելիի դաշտում են, հետևաբար՝ դրանց նկատմամբ վստահության խնդիր ունենք:
Նշենք նաև, որ ՀԾԿՀ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ավելի բարձր սակագնի հայտ է ներկայացվել: Ըստ հայտի, ընկերության սակագինը պետք է սահմանվեր բոլորի համար միասնական՝ 1000 խմ-ի համար 277.3 դոլար: ՀԾԿՀ-ը, փաստորեն, սահմանեց տարբերակված մոտեցում սպառողների տարբեր շերտերի համար, և թանկացումն էլ հաստատվեց ավելի ցածր մակարդակում, քան ուզում էր «Գազպրոմ Արմենիա»-ն: Բայց դրանով հանդերձ, դժվար է գազի գների շուրջ վերջին տարիների էպոպեան համարել հաջողված երկու պարզ հանգամանքով: Առաջինը, բոլորս ենք հիշում Հայաստանի համար գազի «անարդար» գների, դրանք նվազեցնելու՝ վարչապետի խոստումների մասին, որոնց, ըստ էության, հաջորդեցին բանակցությունները ռուսական կողմի հետ: Արդյունքում՝ գազի սակագինը նվազելու փոխարեն ավելացավ: Այսինքն, եթե գազի գնի շուրջ բանակցություններին փորձենք նայել հաշվելի արդյունքի համատեքստում, ապա ստացվում է, որ գոնե հանրային մակարդակում հայտարարված նպատակը (գազի սակագինն «անարդար» է, այն պետք է իջնի), ոչ միայն չապահովվեց, այլ՝ տեղի ունեցավ հակառակը՝ գազի գինը թանկացավ: Եվ այս պարագայում դժվար է ամբողջական գործընթացն անվանել հաջողված, անգամ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտի մասնակի բավարարման պարագայում:
Եվ երկրորդ, սակագնի ավելացման հետևանքներն այս պահին ցանկացած պարագայում խնդրահարույց են սպառողի ու տնտեսության համար:
այլ նյութեր այս թեմայով
- «Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները Կայացել է 2022թ․ ապրիլի 19-ին ստորագրված Ռուս-հայկական համագործակցության համապարփակ ծրագիր էներգետիկ և ոչ էներգետիկ...
- 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի...
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված...
- Ի՞նչ է ենթադրում դրամի վաճառքը Մոսկվայի բորսայում Միաժամանակ, չենք կարող շրջանցել որոշակի ռիսկերը: Դրանց թվում, առաջին հերթին, ինչ-որ փուլում արևմտյան ածանցյալ...
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
-
21:20
Ստեփանակերտում տեղի է ունեցել ԱՀ ԱԳ նախարարության՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը
-
21:14
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
19:09
Հաջողվել է մոտեցնել Երևանի ու Բաքվի մոտեցումները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
-
18:18
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել
-
17:07
ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը
-
16:07
Վնասվել են նաև մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ ԱԻՆ-ի նոր մանրամասները՝ բանկի պայթյունի վերաբերյալ
-
15:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար
-
13:33
Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան. Բունդեսթագի փոխնախագահ
-
13:12
Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամադ Բարկինդոն
-
12:38
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան
-
12:04
Իրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Իսրայելի վարչապետ
-
11:17
Քիսինջերը հայտնել է, որ ԱՄՆ-ին և աշխարհին ավելի ականավոր քաղաքական առաջնորդներ են անհրաժեշտ
-
11:15
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
-
10:37
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
-
10:01
ԱՄՆ-ն կոչ է արել հեռացնել Ռուսաստանի սպորտային ֆեդերացիաներին միջազգային կազմակերպություններից
-
09:25
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
23:53
«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ
-
22:45
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ
-
22:07
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հացահատիկային միջանցքի ստեղծման շուրջ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 10,29 կմ/ժ