Միջազգային արձագանքում նորություն չտեսնելը Հայաստանի ու Արցախի համար հեռանկարային չէ

Արցախում տեղի ունեցած ընտրություններին միջազգային արձագանքում նորություն չտեսնելը Հայաստանի ու Արցախի համար հեռանկարային մոտեցում չէ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հետևողականորեն խուսափում է խոսել Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տարբեր երկրներից տարբեր մակարդակներով, և ոչ առանց Ադրբեջանի միջամտության, հնչած բազմաթիվ հակահայկական արձագանքների մասին: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս հարցն ընդհանրապես շրջանցվեց, իսկ երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում Մնացականյանն ասել է, որ որևէ նոր բան չի հնչել:
Գուցե այս «որևէ նոր բան չի հնչել» ձևակերպումը մեծ վերապահումներով կիրառելի է ԵՄ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների նկատմամբ, բայց ոչ տարբեր երկրներից հնչած հայտարարությունների: Եվ նույնիսկ ԵՄ-ի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների մեջ, չնայած ընդհանուր մոտեցման շարունակականությանը, որոշակի ձևակերպումային փոփոխություններ կան, որոնք նույնպես պետք է մտածելու առիթ տան, օրինակ՝ ԵՄ արձագանքի մեջ սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության հիշատակումը:
Պատկերը շատ ավելի բարդ է այլ կառույցներից և առանձին երկրներից հնչող հայտարարությունների պարագայում: Ադրբեջանը, չնայած կորոնավիրուսի համավարակին ու գլոբալ օրակարգերի փոփոխությանը, բավական շոշափելի ջանքեր է գործադրել հնարավորինս շատ հակահայկական հայտարարություններ կորզելու համար, իսկ ի՞նչ է արել Հայաստանը դրանք կանխելու համար: Նույնիսկ հիմա մեր իշխանությունը նախընտրում է չտեսնել, չնկատել այդ հայտարարությունները, դրանց գնահատական տալու և այդ երկրների հետ աշխատանք տանելու, նման մտադրություն հայտնելու փոխարեն:
այլ նյութեր այս թեմայով
- Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր փոխանակեցին նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
- Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը:
- Ադրբեջանական կողմը 31 զինծառայողի աճյուն է վերադարձրել Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝...
- Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնում Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն...
-
15:40
Հանրահավաք Հանրապետության հրապարակում իշխանափոխության պահանջով (ուղիղ)
-
15:31
Սերժ Սարգսյանն ապաքինվում է
-
14:24
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
-
13:17
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
12:30
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
-
11:45
Երբեք երկիրն այսպիսի ծանր վիճակում չի եղել, մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա․ Գարեգին Բ
-
11:33
Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը. Օնիկ Գասպարյան
-
11:07
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166669-ի
-
10:29
Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են․ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
09:47
Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ կաթողիկոս
-
09:01
Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան
-
00:10
Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները. Քոչարյան
-
21:17
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
-
20:38
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին
-
20:25
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
-
19:56
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
19:09
Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ. Իրանի ԱԳ նախարար
-
18:42
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին
-
17:15
Տնտեսություն. Իրանի տնտեսական ակտիվություն տարածաշրջանում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ