ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Սենատը կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառների հետաքննություն է սկսել. Politico

Politico

ԱՄՆ Սենատի հսկողական կոմիտեն կորոնավիրուսի համավարակի առաջացման, ինչպես նաև դրան արձագանքելու համակողմանի քննություն է սկսում: Այս մասին հայտարարել է Սենատի ազգային անվտանգության և կառավարության գործերով կոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնը, հայտնում է Politico-ն: 

Սենատորի խոսքով՝ իր ղեկավարած կոմիտեն պատրաստվում է այս գործով «ամբողջական» հսկողություն իրականացնել:

Նա թվարկել է հետաքննության մի քանի տարրեր՝ ինչո՞ւ ազգային պաշարներն ավելի լավ նախապատրաստված չէին, ինչո՞ւ են բժշկական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումները արտադրվում արտասահմանում, կորոնավիրուսի նկատմամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձագանքը և կորոնավիրուսն ինչպե՞ս է տարածվել:

Ի դեպ, Ջոնսոնը և Սենատում մեծամասնություն կազմող մյուս հանրապետականները հիմնականում կենտրոնացած են Չինաստանի և ԱՀԿ-ի վրա:

«Այս ամենը որտեղի՞ց սկսվեց: Արդյոք սա կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել: Արդյոք սա տարածվել է Չինաստանում լաբորատորիայի՞ց: Հնարավոր է՝ սա տեղի է ունեցել լավագույն մտադրություններով՝ տարբեր բուժումներ, ընդհանրապես կորոնավիրուսի տարբեր թերապիաներ մշակելու նպատակով»,- հայտարարել է Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ Սենատը նաև պետք է իմանա, թե ինչ դերակատարում կարող էր ունենալ ԱՀԿ-ն տեղի ունեցողը թաքցնելու փորձերում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: