Զոհրաբ Մնացականյանը չի հերքել Լավրովի խոսքերը

Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, սակայն չհերքեց Լավրովի խոսքերը: Ստորև անդրադառնանք հիմնական դրույթներին ավելի մանրամասն:
Առաջինը. Փաստաթուղթ բանակցային սեղանին
Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ 2019թ. Ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպման ժամանակ շրջանառության մեջ են դրվել կարգավորման նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են:
Զոհրաբ Մնացականյանը չհերքեց, որ սեղանին կա նման փաստաթուղթ: «Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում»,- ասել է նա: Այսինքն, նախարարը չի հերքում, որ փաստաթուղթ սեղանին կա, քննարկվում է դրա բովանդակությունը: Նա պարզաբանել է՝ «2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ»:
«2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասել է Մնացականյանը: Սա, սակայն, չի նշանակում, որ այսօր սեղանին փաստաթուղթ չկա, այսօրվա փաստաթուղթը 2019թ-ինն է, և նախորդների վրա հղումը տեղին չէ:
Երկրորդը. Փուլային կարգավորում
Ըստ Սերգեյ Լավրովի, սեղանին դրված փաստաթուղթը հիմնված է փուլային կարգավորման վրա: «Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման առաջմղում փուլային մոտեցման հիման վրա, ըստ որի առաջին փուլում պետք է լուծվեն առավել արդիական հարցերը, ԼՂ մի շարք շրջանների ազատումը և տրանսպորային, տնտեսական ու այլ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք գանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը՝ դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացման համար, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել»,- ասել է նա:
Մնացականյանի այն պնդումը, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ որևէ կերպ չի ժխտում այն հանգամանքը, որ կարող է քննարկվել փուլային կարգավորման տարբերակը: Այն նույնպես ենթադրելու է առանձին տարրերի շուրջ բանակցություններ: Այստեղ սկզբունքայինը հայկական կողմերի համար նույնիսկ փուլային կարգավորման պարագայում կարգավիճակի հարցի համար հստակ լուծման ամրագրումն է, ինչն իր խոսքում ընդգծել է նաև Մնացականյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշում է. «նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար»: Սա, սակայն, հստակ և սպառիչ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է կարգավորման փուլային տրամաբանությանը, թե Լավրովի խոսքում հիշատակված այն տարրերին, որոնք առանձնացվում են, որպես առաջին փուլի գերակա քայլեր: Հաշվի առնելով, որ դրանից անմիջապես հետո նախարարը շեշտում է, որ 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ՝ տպավորություն է ստեղծվում, որ խոսքը բովանդակության, ոչ թե սկզբունքի մասին է:
Երրորդը. Ոչ թե զիջումներ, այլ փոխզիջումներ
Սերգեյ Լավրովի ներկայացրած կարգավորման սցենարը հաշվի չի առնում Հայաստանի և Արցախի շահերը, և որ ամենակարևորն է՝ անորոշ է թողնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Եթե Մադրիդյան սկզբունքները, լինելով փաթեթային կարգավորում, որն իր իրագործման մեջ որոշակի քայլերի հերթականություն էր ենթադրում, նախատեսումն էր սկզբից միջանկյալ կարգավիճակ Արցախի համար, իսկ հետո պարտադիր ուժ ունեցող կամատահայտմամբ վերջնական կարգավիճակի սահմանում, ապա այժմ նկարագրվող տարբերակն այդ հարցն ընդհանրապես անպատասխան է թողնում: Ավելին, խոսվում է Ադրբեջանի հետ հաղորդակցության վերականգնման մասին: Այսինքն, ստացվում է, որ Արցախին առաջարկվում է տարածքային զիջումներ անել՝ առանց կարգավիճակի հարցի որոշակիացման:
Այս առումով կարևոր է, որ Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ընդգծել է կարգավիճակի հարցն ու ինքնորոշումը: «Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն»,- ասել է նա: Սակայն, նույնիսկ այս ձևակերպումը բավարար չէ, քանի որ տարածքային հարցի շաղկապումն անվտանգության հետ դիմացի կողմին բավական մեծ մանևրելու հնարավորություն է տալիս, օրինակ՝ կարող է առաջարկվել գնալ տարածքային զիջումների անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց: Դա մեզ համար անընդունելի մոտեցում է, քանի որ տարածքային զիջումներն ուժեղացնելու են Ադրբեջանի դիրքերը՝ նվազեցնելով կարգավիճակի հարցում զիջումների գնալու մոտիվացիան, իսկ միջազգային երաշխիքները հուսալի չեն: Կորոնավիրուսի համավարակը հերթական անգամ ցույց տվեց, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ միջազգային առաքելություններն ուղղակի անորոշ ժամանակով անսպասելի հեռանան տարածաշրջանից:
Արձանագրենք, երկու բան: Առաջինը՝ Զոհրաբ Մնացականյանը չի ժխտում տարածքային զիջումների հնարավորությունը, այլ պահանջում է դրանք դիտարկել փոխզիջումների և անվտանգային հարցերի համատեքստում, կարևորում է կարգավիճակի հարցը: Եվ երկրորդ, սա բավարար կոշտ դիրքորոշում չէ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի ժողովրդի անվտագության ապահովման երաշխիքներ ապահովելու համար:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ոչ թե ժխտել է Սերգեյ Լավրովի խոսքերը, այլ վերահաստատել է դրանց համատեքստում հայկական կողմի մոտեցումներն ու հիմնական պահանջները: Իսկ դրանք ենթադրում են ոչ թե Լավրովի նախագծի չեղարկում, այլ խմբագրում, որի համար հայկական կողմը պետք է պայքար մղի բանակցային գործընթացում: Մինչդեռ, փուլային կարգավորումն ինքնին ոչ շահեկան ու խնդրահարույց է հայկական կողմերի համար և պետք է քայլեր գործադրել այն վիժեցնելու ուղղությամբ, իսկ հայ հանրության արձագանքը պետք է նպաստի դրան:
Ադրբեջանի արձագանքը Մնացականյանի հայտարարությանը ցույց է տալիս, որ Հայաստանի անհամաձայնությունը առաջարկվող սցենարին անհանգստություն է առաջացրել Բաքվում և փորձեր են արվելու մեծացնել Հայաստանի վրա ճնշումները: Եվ Հայաստանից կպահանջվի ավելի հստակ և հիմնավոր, տրամաբանված դիրքորոշում և համանախագահների հետ սերտ աշխատանք՝ իր շահերը պաշտապնելու և առաջ տանելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջան/ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես...
- Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի...
- Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Հայկական կողմից կորուստներ չկան։
- Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր...
- Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը Ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների իրականացման հրատապ անհրաժեշտությունը:
-
21:25
5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը․ ԱԻՆ խոսնակը՝ անձը չպարզված զոհված քաղաքացու մասին
-
19:25
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
-
19:00
Հոգեհանգստյան կարգ կմատուցվի՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի
-
18:17
Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել
-
17:12
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:00
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
-
15:19
Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել
-
15:03
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
15:02
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ. Արցախի ԱԺ նախագահ
-
14:36
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել
-
14:30
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել
-
14:24
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
-
14:18
Թուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
14:00
ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը
-
13:47
ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
-
13:04
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին
-
13:00
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
-
12:39
ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ նոտա է հղել
-
10:51
«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազություն
-
10:20
ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
-
08:28
Ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն․ Հայկ Խանումյան
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 8,75 կմ/ժ