Պատմության խեղաթյուրման հերթական փորձը, կամ Էրդողանի՝ «ընդհանուր ցավի» հայեցակարգը

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական նամակ հղեց Պոլսո հայոց պատրիարքին:
Նամակում Էրդողանը ցավակցություններ էր փոխանցում «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծանր պայմաններում մահացած հայերի թոռներին»՝ միաժամանակ շեշտելով, որ հանգստություն է ցանկանում «ծանր ժամանակներում մահացած բոլոր օսմանյան քաղաքացիների հոգիների համար»:
Զոհի և դահիճի միջև հավասարության նշան դնելու, «ընդհանուր ցավի» հայեցակարգը առաջ քաշելու առումով Էրդողանի այս նամակն, անշուշտ, նորություն չէր: Թուրքական պետության ղեկավարի նման մոտեցումը գրեթե նույնությամբ կրկնվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ:
Էրդողանն առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ 2014 թվականին՝ այն ժամանակ լինելով Թուրքիայի վարչապետ: Վերջինիս այս քայլը տեղավորվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Անկարայի մշակած քաղաքականության շրջանակներում:
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է», - դեռ 2014-ին նշում էր Թուրքիայի վարչապետը՝ շարունակելով, որ «այդ պատճառով տեղի ունեցած տեղահանությունը չպետք է հայերի և թուրքերի միջև մարդկային հարաբերությունների խոչընդոտ հանդիսանա»:
2015-ին Էրդողանը շարունակեց մերժողական քաղաքականությունը պատմական փաստերի խեղաթյուրմամբ քողարկելու իր քաղաքականությունը՝ այս անգամ արդեն ՀՀ նախագահին ապրիլի 24-ին հրավիրելով Անկարա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին (հիշեցնենք, որ սրանից մեկ տարի առաջ նմանատիպ առաջարկով Էրդողանին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հրավիրելով ապրիլի 24-ին Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին):
«Համատեղ վշտի» և «ընդհանուր ցավի» հայեցակարգն էր ընկած նաև հաջորդող տարիներին Էրդողանի կողմից Պոլսո պատրիարքարանին ուղղված ուղերձ-նամակների հիմքում, որոնցում պարբերաբար հիշատակվում էր նաև Օսմանյան կայսրության և Թուրքիայի զարգացման, կայացման հարցում հայերի ունեցած ավանդի և հայ ու թուրք ժողովուրդների՝ համատեղ ապրելու դարավոր մշակույթի մասին. «Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի» (2016թ.), «Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում» (2017թ.), «Հավատացած եմ, որ մեր հայ քաղաքացիները շարունակելու են ավելացնել իրենց ավանդը մեր մշակույթի, սոցիալ, քաղաքական ու առևտրային կյանքում» (2018թ.), « Հայ համայնքը օսմանյան թե հարյուրերորդ տարեդարձը բոլորելու շեմին գտնվող հանրապետության շրջանին մեծացրած շատ արժեքավոր զավակներով հսկայական նպաստ է բերել մեր երկրին» (2019թ.):
Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձները երբեմն աչքի են ընկել նաև Ցեղասպանության զոհերի և նրանց հիշատակի նկատմամբ ակնհայտ վիրավորական ձևակերպումներով, ինչպես, օրինակ, 2019 թվականի ուղերձը, որտեղ 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը որակվել էր որպես «1915 թ. հայերի տեղահանություն», իսկ 1.5 միլիոն անմեղ մարդկանց կոտորածը՝ «ամենատրամաբանական վարքագիծ»: Այս և մյուս հայտարարություններին գրեթե ամեն տարի արձագանքել են Հայաստանի իշխանությունները՝ նախ և առաջ միջազգային հանրությունից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել պատմական արդարության վերականգնմանը: Իսկ ինչ վերաբերում է ամենամյա այս ուղերձների նպատակին, ապա այն շատ պարզ է. հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև, «ընդհանուր ցավի» հայեցակարգի ներքո շարունակել Հայոց ցեղասպանության նկատմամբ ժխտողական քաղաքականությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Ցեղասպանության համահայկական հռչակագրի ընդունումից մինչև այսօր. Ո՞ր փուլում է Ցեղասպանության իրավական պահանջների թղթածրար մշակելու գործընթացը Համահայկական հռչակագրում ամրագրում ստանալով՝ այս նախաձեռնությունն ու պահանջատիրության գործընթացը բարձրացան...
- Ճանաչելով Հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք նույնպես հույսով ենք նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքի ապագային. Ջասթին Թրյուդո Թրյուդոն հանդես է եկել նաև հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցում...
- Թուրքիայի քրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել Եթե Թուրքիան առերեսվի անցյալի ոճիրների հետ, ճանաչի ու դատապարտի այն, դա մեծ աջակցություն կլինի հասարակական խաղաղությանը։...
- Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հարգում է ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը, որոնք հանգեցրել են...
- Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին Փաշինյանը նաև Ծիծեռնակաբերդից հանդես եկավ համայն հայության ուղղված ուղերձով։
-
09:03
Բարեկենդան Առաջավորաց Պահքի
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
-
13:29
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
-
12:06
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
-
11:29
Մենք ինչ-որ բան կանենք, սակայն ոչ հիմա. Թրամփը շփվել է զրուցել է մամուլի հետ
-
11:27
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165909-ի
-
10:26
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
-
09:44
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 3 կմ/ժ