ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտարարվել է Երևանի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ

Երևան քաղաքի համար հայտարարվել է 12 մ երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 100 ավտոբուսի գնման մրցույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում»,- նշել է Մարությանը:

Մրցույթը բաց կլինի մինչև 2020 թ. հունիսի 12-ը:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հայտնել էր, որ նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս և նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով։

Հայկ Մարությանը փետրվար ամսին հույս էր հայտնել, որ ընթացիկ տարվա աշնանը 100 միավոր ավտոբուս կլինի Երևանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: