ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կան ծանրակշիռ ապացույցներ, որ կորոնավիրուսն ունի լաբորատոր ծագում. Պոմպեո

VoA

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ունեն ծանրակշիռ ապացույցներ այն բանի, որ կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, այլ ոչ թե մոտակայքում գտնվող շուկայում: Միևնույն ժամանակ Պոմպեոն չի հստակեցրել, թե ԱՄՆ-ն, արդյոք, կարծո՞ւմ է, որ վարակը դիտավորյալ է տարածվել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկյաի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Հիշեք, Չինաստանն արդեն վարակել է աշխարհին, և նրանք ունեցել են չափանիշներին չհամապատասխանող լաբորատորիա: Աշխարհն առաջին անգամ չէ, որ բախվում վարակին Չինաստանի լաբորատորիայում ձախողումների հետևանքով»,- նշել է նա:

Պոմպեոն ընդգծել է, որ կարող են վստահությամբ ասել՝ վարակն ի հայտ է եկել Ուհանի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրել են չղջիկների մոտ առկա վարակը: Նա մեղադրել է Չինաստանին այն բանի համար, որ հապաղել է և ժամանակին աշխարհին չի տեղեկացրել COVID-19-ի սպառնալիքի մասին: Նրա խոսքով, համավարակի մասշտաբն այսքան մեծ չէր լինի, եթե Չինաստանը չփորձեր թաքցնել տեղեկատվությունը: Պոմպեոն կարծում է, որ Պեկինի գործընկերն է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ամերիկացի և այլ օտարերկրյա գիտնականներին թույլ չի տրվել այցելել Ուհանի լաբորատորիա, ինչպես նաև Չինաստանը չի տրամադրել վիրուսի նմուշը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: