ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիմակների արտահանման արգելքի վերացումը տարածվում է միայն ԵԱՏՄ երկրների վրա

Դիմակների արտահանման արգելքի վերացումը տարածվում է միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա: ԵԱՏՄ-ից դուրս դիմակների արտահանման արգելքը մնում է ուժի մեջ, նշվում է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է RG.ru-ն:

Այսօր հրապարակվել է կառավարության որոշումը, որով վերացվում է մարտի 2-ից ուժի մեջ մտած արգելքը Ռուսաստանից անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, բժշկական նշանակության պարագաների և նյութերի արտահանման համար: ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս արտահանման համանման արգելքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվել էր մարտի 24-ին:

Արտահանման ռուսական արգելքի վերացումն իրականացվել է ԵԱՏՄ խորհրդի կողմից մարտի 25-ին արված կարգադրության համաձայն, ըստ որի Միության անդամ երկրները երրորդ երկրների նկատմամբ արտահանման արգելքի ներդրման ժամանակ պետք է ելնեն միատեսակ միջոցներ ձեռնարկելու առաջնահերթությունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: