ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 885,82 դրամ ԱՐԾԱԹ - 284,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 898,69 դրամ

ՆԱՏՕ-ի հետ ռազմական կոնֆլիկտի սպառնալիք չկա. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտության անմիջական սպառնալիք չկա՝ չնայած միջազգային խոշոր հիմնախնդիրները լուծելու տարբեր մոտեցումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՆԱՏՕ-ի հետ ռազմական կոնֆլիկտի անմիջական սպառնալիք չկա: Նույնիսկ տարաձայնությունների, միջազգային խոշոր հիմնախնդիրների և մարտահրավերների լուծման մոտեցումներում տարբերությունների առկայության դեպքում նման հակամարտության հիմքեր չկան,- ասել է Զասը:- Ավելին, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի պետությունների հասարակությունները և քաղաքական էլիտան, ինչպես և մենք, գիտակցում են հակամարտության գլոբալ աղետալի բնույթը»:

«Այս ամենն օբյեկտիվորեն ադեկավտ արձագանք է պահանջում ՀԱՊԿ-ից և հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մշտական ​​պատրաստակամություն: Այս առումով քաղաքական և դիվանագիտական ​​արձագանքման միջոցառումներ են մշակվում, ամրապնդվում է կազմակերպության ռազմական բաղադրիչը, շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժեր) մարտական ​​հնարավորությունների բարձրացման և դրանց կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասել է նա:

Զասը հավելել է, որ այս բոլոր միջոցներն ուղղված են բացառապես ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 9 կմ/ժ
30 C°
 
20°  30° 
10.07.2020
18°  28° 
11.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: