ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` խնդրելով նվազեցնել բնական գազի գինը

elektrovesti.net

Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` խնդրելով նվազեցնել հանրապետություն ներկրվող բնական գազի գինը: Այս մասին տեղեկացնում է finance.rambler.ru կայքը` հղում կատարելով Ղրղզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովին:

«Պետական կոմիտեն ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին հասցեագրված նամակ էր ուղարկել 2020 թվականի ապրիլի 23-ին»,-ասել է Օսմոնբետովը:

Նրա խոսքով՝ Ղրղզստանում կորոնավիրուսի և մի շարք այլ պատճառներով ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը կարող է ստիպել բնակիչներին հրաժարվել գազի օգտագործումից, քանի որ ղրղզական սոմի փոխարժեքի անկման պատճառով գազի գինն ինքնաբերաբար բարձրանում է:

«Մենք ռուսական կողմին խնդրում ենք վերանայել դրա վաճառքի գինը և այն դարձնել 150 դոլարից պակաս 1000 խորանարդ մետրի համար»,-խնդրել է Օսմոնբետովը:

Ներկա դրությամբ Ղազախստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խորանարդ մետրի համար 170 դոլար գնով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 6 կմ/ժ
15 C°
 
14°  28° 
04.06.2020
17°  27° 
05.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: