«Մենք ենք, մեր սարերը»` արցախյան հողի և ժողովրդի արմատների արյունակցական կապի խորհրդանիշը
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է: Այն շատերին հայտնի է «Պապիկ-տատիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ) անվանումով:
Տուֆակերտ կոթողը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի մուտքի մոտ՝ բարձր բլուրի վրա: Տեղադրվել է 1967 թվականին: Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը, ինչպես նաև ընտանեկան արժեքների և կյանքի պահպանման նկատմամբ արցախցիների անկոտրուն կամքը:
Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների, որոնք ուս-ուսի տված, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով քաղաքի մուտքի մոտ ընդունում են հազարավոր այցելուների։
Կոթողը պատվանդան չունի։ Տպավորություն է ստեղծվում, որ լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայրենի հողի մեջ։
Քանդակը «Մենք ենք, մեր սարերը» անունով է կնքել հայ գրող, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Բագրատ Ուլուբաբյանը:
Արցախի անվանի ճարտարապետներից մեկի՝ Մամիկոն Ֆարսյանի խոսքով՝ հուշակոթողը շատ դժվարին պայմաններում է տեղադրվել: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը դեմ է եղել հուշակոթողի շինարարությանը: Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Սակայն, չնայած այդ ամենին՝ արցախցիների անկոտրում կամքի շնորհիվ այն վերջիվերջո տեղադրվել է և դարձել քաղաքի այցեքարտը։
Այն Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ:
Հուշարձանը հանդիսանում է երկարակյացների պատվին կառուցված աշխարհի առաջին հուշարձանը: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև Երկարակյացների հուշարձան:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ