ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Լաչինի ազատագրում, կամ «հայերը գրավել են Չինաստանը»

28 տարի առաջ այս օրը՝ 1992 մայիսի 18-ին, ողջ աշխարհը տարակուսանքի մեջ էր և խիստ զարմացած: Ֆրանսիական մամուլը գրում էր, թե հայերը գրավել են Չինաստանը:

Հետո հասկացան, որ հայերը ոչ թե Չինաստանն էին գրավել (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ ազատագրել էին Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածը, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Ադրբեջանի Լաչինի շրջանը:

Բանն այն է, որ ԵԱՀԽ-ի հերթական նիստի ժամանակ բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական բանակի կողմից ազատագրման առիթով: Թարգմանությունը 6 լեզվով էր, այդ թվում նաև ֆրանսերեն. «Hier l'armée de l'Arménie a occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը)»: 

ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով դահլիճում ներկա Չինաստանի ներկայացուցիչն անմիջապես սկանդալ է սարքում և նիստն ընդհատվում է: Այնուհետև բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքն ու լսում հետևյալը. «Excusez-moi, s՛il vous plait, ce n'est pas l'armée de l'Arménie, qui a occupée la Chine, c'est l'armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցե՛ք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Լեռնային Ղարաբաղի բանակն է օկուպացրել Չինաստանը)»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 8 կմ/ժ
17 C°
 
15°  27° 
01.06.2020
15°  28° 
02.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: