Ինչու՞ էր պետք հանրաքվեն, եթե ՍԴ-ից ազատվելու համար իշխանություններն այլ տարբերակներ ունեին

Մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել և քննարկում ենք սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական, խորհրդարանում լուծելու հարցը: Այս մասին մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց վարչապետ Փաշինյանը՝ պատճառաբանելով, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի պայմաններում դեռ մոտ մեկ տարի չենք կարող հանրաքվե կազմակերպել:
Այն, որ սահմանադրական դատարանի կազմից, և, մասնավորապես, դատարանի նախագահից ազատվելու խնդիրն իրենց համար առաջնահերթ կարևորության է, իշխանությունները մեկ անգամ չէ, որ փաստել են: Դրա պատճառներն, իհարկե, առանձին քննարկման թեմա են, բայց այս պահին ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու՞ իշխանությունները ՍԴ-ից ազատվելու համար ընտրել էին հենց հանրաքվեի տարբերակը (ի դեպ, հանրաքվե անցկացնելու մասին որոշումն էլ ընդունելով ընթացակարգային և բովանդակային մի շարք խախտումներով), եթե, ինչպես արդեն տեսնում ենք, հնարավոր էր հարցը լուծել այլ տարբերակներով:
Բացի այն, որ հանրաքվեն պոպուլիստ իշխանությունների համար պատրաստվում էր դառնալ հերթական շոուն, այն նաև զգալի ֆինանսական ծախսեր էր նախատեսում: Արդոք արժե՞ր նման շոու ստանալու համար (ի դեպ, այլ հարց է նաև՝ կստացվեր, թե ոչ՝ հաշվի առնելով Փաշինյանի անկում ապրող վարկանիշը) պետբյուջեից նման ծավալի գումարներ տրամադրել: Բայց խնդիրը միայն ֆինանսական չէ: Հանրաքվեի էր դրված մի հարց, որը վարչապետի թեթև ձեռքով նորից սրելու էր հասարակության ներսում առանց այն էլ լարված մթնոլորտը, նորից սրվելու էին սևերի ու սպիտակների բաժանարար գծերը:
Դեռ ամիսներ առաջ իշխանությունները խայտառակ ընթացակարգային ու բովանդակային խախտումներով ԱԺ-ում ընդունեցին հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, սկսվեցին քարոզարշավն ու անձամբ Փաշինյանի մասնակցությամբ հանրահավաքները, որոնք, ի դեպ, նույնպես անց էին կացվում կորոնավիրուսի և մարդկանց առողջությունը վտանգելու հաշվին: Բայց իշխանությունների պատճառաբանությունը մեկն էր. սահմանադարական դատարանի շուրջ «ստեղծված ճգնաժամը» հաղթահարելու հարցում սա միակ օպտիմալ տարբերակն է: Այսօր արդեն տեսնում ենք, որ հանրաքվեն բնավ միակ լուծման տարբերակը չէր, իսկ այն, որ լավագույնը չէր, այդ մասին արդեն վերևում նշեցինք: Եվ ուրեմն ինչու՞ էին «հեղափոխական» իշխանությունները պատրաստ վճարել այս գինը: Պատասխանը թերևս մեկն է՝ հերթական շոուն ստանալու համար, որն, իրենց հաշվարկներով, պիտի ցույց տար սեփական կեղծ օրակարգերին ժողովրդի աջակցությունը:
-
09:03
Բարեկենդան Առաջավորաց Պահքի
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
-
13:29
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
-
12:06
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
-
11:29
Մենք ինչ-որ բան կանենք, սակայն ոչ հիմա. Թրամփը շփվել է զրուցել է մամուլի հետ
-
11:27
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165909-ի
-
10:26
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
-
09:44
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 2 կմ/ժ