Արցախցիների հումորի խորհրդանիշը՝ Պըլը Պուղու հուշաքար
Արցախի ժողովրդի համար հումորն անկախ ամեն ինչից բնավորության անբաժան մասն է: Իսկ հումորի և ուրախության հանդեպ ունեցած նրանց սիրո խորհրդանիշն է դարձել Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը:
Պըլը Պուղու հուշաքարը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում: Այն կառուցվել է 1976 թվականին:
Իսկ ո՞վ է եղել ուրախության խորհրդանիշ դարձած հայտնի արցախցին:
Պըլը Պուղին իրական անձնավորութուն է, ծնվել է 1731թ. Վարանդայի Շոշ գյուղում։ Նրա իսկական անունը Պողոս էր, բայց ժողովրդի շրջանում հայտնի է որպես Պըլը Պուղի՝ իր սրամտության, զվարճախոսության համար («պել» նշանակում է գիժ)։
Պըլը Պուղին մեծ հեղինակություն է ունեցել ղարաբաղցիների մոտ, և նրա անունը հասել էր նաև Վարանդայի դավաճան տիրակալ Մելիք Շահնազարին։ Վերջինը սրամիտ Պըլը Պուղուն հրավիրել է ապրելու իր մոտ։ Զվարճախոսը համարձակորեն քննադատել ու ծաղրել է նաև Մելիքի սխալ որոշումները: Ահա թե ինչու ժողովրդական բանահյուսության մեջ Պըլը Պուղու կատակները կապված են, հիմնականում, Մելիք Շահնազարի հետ։
Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ, որից հետո 1883 թվականին դրանք տպագրել է Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ՝ Ս․ Իսրայելյանը, Մ․ Գրիգորյան-Սպանդարյանը, Հրաչյա Բեգլարյանը։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։
Պըլը Պուղու անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և այլուր։
Պըլը Պուղին մահացել է 1810 թվականին, բայց նա դեռ ապրում է ժողովրդական բանահյուսության մեջ և ճանաչված է արցախյան բոլոր ընտանիքներում: Հունոտի կիրճ բնապատմական արգելոցում գտնվող նրա հուշաքարն էլ ավելի վառ է պահում և սերնդեսերունդ փոխանցում վերջինիս հիշատակը:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախի՝ ճերմակ հագած պահապան հրեշտակը. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի (վիրտուալ այցելություն) Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին այժմ հայկական ամենախոշոր եկեղեցիներից է:
- Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցը Ամրոցի կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը տարիներ ի վեր ստեղծել են անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար։...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ