ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մամեդյարովի որդին երկու բնակարան է գնել Թրամփին պատկանող շենքում. Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակվել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը, 2015 թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն ուսումնասիրություն է կատարել և հրապարակել արդյունքները ֆեյսբուքյան իր էջում։

«Մեր առավել խոր ուսումնաաիրությունները թույլ տվեցին պարզել մի քանի կարևոր մանրամասներ:

Մամեդյարովի ձեռք բերած բնակարանները գտնվում են «Թրամփ» անունը կրող և նրա ընկերության կողմից սպասարկվող մանհեթենյան շքեղ շենքում, որի հասցեն է «250 Riverside Boulevard, Manhattan, NY»: 2015թ. Թրամփը դեռևս բիզնես նախագծեր ուներ Ադրբեջանում և երկրի իշխանությունները փորձում էին սերտ կապեր հաստատել ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի և նրա ընտանիքի հետ:

Չմոռանանք, որ Բաքվում կառուցվում էր Թրամփ թաուերը, որի շինարարական աշխատանքներին եկել էր հետևելու Իվանկա Թրամփը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը առանձնապես ոչինչ չշահեց այս գործարքով, քանի որ Թրամփը փակեց իր բիզնեսն Ադրբեջանում նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Իսկ 2019 թ. «Թրամփ» անունը կրող շենքի բնակիչների 74 տոկոսը քվեարկեցին շենքի վրայից Թրամփի անունը հեռացնելու օգտին (հետաքրքիր է ինչպես է քվեարկել Մամեդյարովը):

Չնայած սպասարկումը դեռևս Թրամփի կազմակերպությունն է իրականացնում, սակայն այս որոշումը շենքի բնակիչների համար կարող էր արժենալ մինչև 1մլն դոլար, որը պետք է վճարվի Թրամփին (Մամեդյարովը նույնպես վճարելու է):

Եվ այսպես, Մամեդյարովի որդին ձեռք է բերել 2 բնակարան` պենտհաուսում, որոնք գտնվում են կողք կողքի, PH2K և PH3K համարներով: Բնակարններից մեկը արժեցել է 2,05 մլն, մյուսը` 2,2 մլն դոլար: Գործարքը կատարվել է կամ կանխիկով, կամ փոխանցումով, քանի որ որևէ տեսակի վարկ չի ձևակերպվել Էմինի անունով: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք. Մամեդյարովի որդին, Էմինը, գրանցված է «250 East Houston Street #6D, Manhattan, NY» հասցեում գտնվող բնակարանում, որը, հավանաբար, կրկին իրեն է պատկանում: Այդ բնակարանի արժեքը կազմում է 989,894 ԱՄՆ դոլար:

Ներկայացնում ենք գործարքի մանրամասները պարունակող փաստաթղթի լուսանկարը, շենքի լուսանկարն՝ արված 2018թ, ինչպես նաև ձեռք բերված բնակարանի ֆոտոլուսանկարները»,-հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: