Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկական կալվածքներին․ Հարութ Սասունյան
2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» (The Jewish Press) շաբաթաթերթի հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը եւ նշում, որ լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը, փոխանցում է «News.am»-ը:
«Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին (Իսրայելի լրատվական գործակալություն) պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին», գրել է Յեդիդը։
Հեղինակը պատմել է,որ Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, որի պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS-ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ․
«Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։ Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան կողմը, եւ նա հասկացել է՝ հայ համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև», ասել է հայ զրուցակիցը։
Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչներն իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքերի կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։
Ըստ Սասունյանի՝ թեև իսրայելցի լրագրող Յեդիդը օգտագործում է «կոտորած» եզրը՝ համաձայն Իսրայելի կառավարության ժխտողական քաղաքականության, սակայն նա արագորեն շեղվում է այդ քաղաքականությունից՝ բացատրելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի բնաջնջումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր՝ իր տարածքում ապրող հայ բնակչության դեմ։ Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը, քրդերը և արաբները շարունակեցին կոտորել հայերին մինչև 1923 թվականը, և տարածված է այն կարծիքը, որ սպանվել է Թուրքիայի հայերի մոտավորապես կեսը՝ 1․5 միլիոն հայ»։ «Թուրքերն ու քրդերը իրոք ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ, բայց ես տեղյակ չեմ արաբների կողմից հայերի որևէ կոտորածի մասին», գրել է Բարուխ Յեդիդը:
Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ բերելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի այլ օրինակներ.
«Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների անցումը թուրքերի ձեռքը: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։
Յեդիդը վկայակոչել է ևս մեկ թուրքական ծրագիր՝ Երուսաղեմում քրիստոնեական կալվածքներին տիրանալու նպատակով․ «Մի քրիստոնյա առևտրական, որը խնդրել է անանուն մնալ, ասել է՝ վերջերս թուրքերը Հորդանանի Վաքըֆին (մահմեդական հիմնադրամ) փոխանցել են շատ հին սեփականության վկայականներ, մի քանիսը խիստ մաշված, ներառյալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և հայկական ու քրիստոնեական թաղամասերի գույքի սեփականության մասին փաստաթղթեր։ Առևտրականը, որը մի քանի վկայականների լուսանկարներ է ցույց տվել TPS-ին, ասել է, որ թուրքերը խնդրել են Վաքըֆին հաստատել այն փաստաթղթերը, որոնք օգտագործվում են կալվածքները գնելու համար»: Հակասական է, որ թուրքական կառավարությունը իր արխիվներից չի բացահայտում մինչև ցեղասպանությունը հայերին պատկանող կալվածքների վկայականները, այնուամենայնիվ նա Հորդանանի Վաքըֆին ուղարկում է սեփականության վկայականների պատճենները:
Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։
Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղակայման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։
Իսրայելցի լրագրողը ճիշտ է նշել, որ «Թուրքիան վերահսկում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները և դա համարում է Թուրքիայի ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող հարց, ըստ այդմ, թուրքերը չեն հրաժարվել Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձից ՝ դադարեցնել իրենց ոգեկոչման ջանքերը»։
Յեդիդը նաև հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է թուրքական զբոսաշրջությունը դեպի Երուսաղեմ՝ վճարելով Երուսաղեմում և Արևմտյան ափին մզկիթներ այցելելու ճանապարհորդության ծախսերը. «Թուրքական ոչ առևտրային կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով գործում են Երուսաղեմում՝ հիմնականում օգնելով «Մահմեդական եղբայրներին» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։ Հայկական թաղամասից մի աղբյուր ասել է, որ Հին քաղաքում վերջին շրջանում թուրք զբոսաշրջիկները նույնպես աշխատում են հայերի դեմ՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։ Հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել թաղամասի պատերին»:
Բացի այդ, թուրքական «Ժառանգություն» ընկերությունը Երուսաղեմում եռանդուն գործունեություն է ծավալում «կրթության, մշակույթի, անշարժ գույքի և բարօրության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսավորում է «ուղեկցող նախագիծը»` հազարավոր մահմեդական հավատացյալների մզկիթներ տեղափոխելու, ինչպես նաև տասնյակ հազարավորների սնունդը ֆինանսավորելու համար՝ Ռամադանի պահքն ավարտելու համար», գրել է Յեդիդը։
TIKA-ն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունն էլ ֆինանսավորել է մի քանի ծրագրեր Երուսաղեմում։ Թուրքիան տասնյակ մզկիթներ ու տներ է վերանորոգել։
Հեղինակը գրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պետք է հակադրվի թուրքական ջանքերին՝ թույլ չտալով, որ տեղի հայերը վաճառեն իրենց գույքը թուրք գնորդներին: ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է օգնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգությունների փորձերին դիմակայելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ