ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Ըստ Փաշինյանի՝ հրաժարական պետք է տա կորոնավիրուսը, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողողները

Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասվո՞ւմ են հրաժարականներ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համարհայտնում է Aysor.am։

«Այդ հրաժարականին մենք պետք է միասին հասնենք», - ասաց նա։

Ինչ վերաբերում է մեղավորներ փնտրելուն՝ վարչապետն ասաց, թե ոչ մի մեղադրանք քաղաքացիների հասցեին չի հնչում, այլ հնչում է իրավիճակի գնահատական։

«Պետք է ախտորոշենք մեր իրավիճակը», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ առողջապահական համակարգի արտակարգ գործունեության արդյունք է, որ այս տարի՝ հունիսի 1-ի դրությամբ, ունենք 357 մահով պակաս, քան՝ անցած տարի։

«Որովհետև կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժել են ոչ միայն կորոնավիրուսից, այլև՝ այլ հիվանդություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 12 կմ/ժ
18 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: