ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 935,51 դրամ ԱՐԾԱԹ - 378,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 386,25 դրամ

Հայաստանը, և մեր մի շարք միջազգային գործընկերներն իրենց մտահոգությունն են հայտնել ՄԱԿ-ի ԳԱ նախագահի թուրք թեկնածուի ընտրության հարցով. Աննա Նաղդալյան

Հունիսի 17-ին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներն ընտրելու են Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար միայն մեկ թեկնածու կա` Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը: Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ պետություններին միաձայն հաստատելու համար, սակայն երեք պետություններ` Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել:  

Այս թեմայի շուրջ NewArmenia.am-ի հարցերին պատասխանել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարց. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն է՝ Թուրքիայի ներկայացուցիչը. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել: Արդյո՞ք 193 երկրներից միայն երեք երկրի պահանջով կիրականացվի քվեարկություն:

ՊատասխանՆախ նշեմ, որ համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է: 

Ինչպես նշեցիք, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ: 

Հարց. Հայաստանն առաջին անգամ է քվեարկություն պահանջում թե՞ ոչ:

ՊատասխանԵթե չեմ սխալվում, սա ՄԱԿ-ի պատմոթյան ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:

Հարց. Ընտրվելու դեպքում արդյո՞ք սա առաջին դեպքն է լինելու, որ ԳԱ նախագահի պաշտոնը զբաղեցնի Թուրքիայի ներկայացուցիչը: Արդյոք Հայաստանի կողմից որևէ քայլ ձեռնարկվել է՝ ներկայացնելու հայկական կողմի մտահոգությունները:

ՊատասխանՊետք է նշեմ, որ մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ: 

Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»: 

Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին: 

Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
10°  20° 
21.10.2020
10°  19° 
22.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: