ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ փոխգործակցված և սերտ աշխատանքի միջոցով նախանշված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան: «Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվել են արտագնա աշխատանքից: Կարծում եմ՝ այս փուլում մեր ջանքերը մեծապես նպաստելու են նաև մեր հայրենակիցների համար հայրենիքում կայուն աշխատանք ունենալուն»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության համար՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է նախանշված հարցերի քննարկումը և պատրաստակամություն հայտնել այդ խնդիրների համապարփակ լուծման նպատակով օր առաջ քայլերի ձեռնարկման ուղղությամբ:

Այնուհետև ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան, որի իրականացման արդյունքում Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք, որից 10.000 հա-ի վրա նախատեսվում է հիմնել նոր այգիներ: Մնացած տարածքներն, ըստ նախարարի, կօգտագործվեն դաշտավարական նպատակով՝ ցանքաշրջանառության կիրառմամբ՝ մշակելով հացահատիկ, յուղատու բույսեր, ընդեղեն և ձավարեղեն՝ էականորեն բարձրացնելով ԱՀ և ՀՀ պարենային անվտանգության մակարդակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: