«ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում և դրանից առաջ էլ տնօրենի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԱԱԾ տնօրեն է աշխատել բավական բարդ ժամանակաշրջանում, և առաջիկայում առիթ կլինի քննարկել այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքը, հետագա անելիքները:
Ներկայացնելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կառավարության ղեկավարը նրան հաջողություն է մաղթել այս կարևորագույն պաշտոնում գործունեության համար: «Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում՝ անվտանգություն ասելով - և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է - ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած ընթացիկ ամենամեծ խնդրից՝ կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվության անվտանգության, քաղաքական անվտանգության և մնացած բոլոր խնդիրներով՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն գործերի քննության որակի և դինամիկայի հետ կապված: Այդ հարցերը պետք է լուծենք»:
Վարչապետը նկատել է՝ երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել, և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. «2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և շարժումներ և ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա մղումը և ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը»:
Կառավարության ղեկավարը մեկ այլ կարևոր խնդիր է համարել պաշտոնեական առաջխաղացման հնարավորությունը. «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային, պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը՝ բոլոր ոլորտներում: Ցավոք, մենք տեսնում ենք, որ պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս շահերին և տրամաբանությանը հակառակ և երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը շատ կարևոր է ցանկացած կառույցի գործունեության համար»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ապահովել, որպեսզի գերատեսչական համերաշխությունը որևէ մեկի համար չարաշահելու և ծառայության կանոններին ու շահերին հակառակ գործելու առիթ չդառնա:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Է. Մարտիրոսյանին և արդյունավետ գնահատել նրա հետ համատեղ աշխատանքը, որի շրջանակում հաստատվել են շատ լավ մարդկային հարաբերություններ: Կրկին շնորհավորելով Ա.Քյարամյանին նշանակման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն Քյարամյան, մենք խոսել ենք և գիտենք, թե ինչ բարդ առաքելություն է դրվում Ձեր ուսերին: Համոզված եմ, որ կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, կարող, ազնիվ ներուժը համախմբել Ձեր շուրջ և ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի և նոր իմիջի հասցնել, որն ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների, մեր ժողովրդի համար և կլինի ավելի համապատասխան: Ժամանակակից աշխարհը, կյանքը դինամիկ է, և մենք պետք է կարողանանք մեր մատը պահել փոփոխությունների զարկերակի վրա, որպեսզի Հայաստանի շահերից բխող փոփոխությունները խթանենք և Հայաստանի շահերին հակասող փոփոխությունները կասեցնենք վճռականորեն և առանց սասանվելու»:
ԱԱԾ նախկին տնօրեն Է. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և մեծ պատիվ համարել ԱԱԾ-ն ղեկավարելը, որտեղ ծառայել է ավելի քան 20 տարի:
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և ընդգծել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ կառույցի առաջ դրված խնդիրները լավագույնս իրականացնելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 0,51 կմ/ժ