ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Ալիև առցանց հանդիպման ծրագիր դեռևս չկա. արտգործնախարար

«Թուրքիայի հետ հարաբերություններում դժբախտաբար մենք ունենք իրավիճակ, որի արդյունքում առնչվում ենք անվտանգային լուրջ մարտահրավերների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է Panorama.am։

Նրա խոսքով, թե ինչ գործիքներով պետք է քաղաքականություն իրականացնել, կախված է իրավիճակից, բայց ներկայիս հիմնական խնդիրը ընդհանուր միջավայրն է, որտեղ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավեր։

Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց՝ այս պահին առաջին հերթին պետք է սպասել համավարակից բխող փուլի ավարտին։

Նա տեղեկացրեց, որ երկրների առաջին դեմքերի մակարդակով առցանց հանդիպման ծրագիր դեռևս չկա։

«Մենք նպատակ ունենք վերադառնալ կանոնավոր աշխատանքների, և շարունակենք գործել, ինչպես և նախատեսել էինք հունվարի վերջին, Ժնևում»,- ընգդծեց ՀՀ արտգործնախարարը։

Հարցին, թե ԱԳՆ-ում ինչպիսի՞ իրավիճակ է՝ կապված կորոնավիրուսային հիվանդության հետ, Զ. Մնացականյանը պատասխանեց՝ շատ վաղ շրջանում կողմնորոշվեցին, թե ինչպես կարող են արագ վերակառուցել մեր ներկայությունը նախարարությունում՝ նվազեցնելով գերատեսչությունում մարդկանց քանակը և անցնելով առցանց աշխատանքի։

«Առաջին շրջանում ամենամեծ խնդիրը կապված էր քաղաքացիների տարհանման և վերադարձի հարցերի հետ։ Եվ հիմա ինչ-որ չափով ավելի է վերականգնվում բնականոն աշխատանքի անցման փուլը։ Այստեղ մեզ համար ամենամեծ խնդիրն է՝ ինչպես ապահովել բնականոն աշխատանքը և պահպանել ռեսուրսները։ Մինչ օրս դա կարողացել ենք անել։ Այսօրվա դրությամբ ունենք 2 մեկուսացված և մի քանի ինքնամեկուսացված աշխատակից»,- տեղեկացրեց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: