ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի անդամների հայտարարությունը առաջին հերթին մեր դիվանագիտության անգործության հետևանք է

Եվրախորհրդարանի անդամների կողմից Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ընդունված հակահայկական հայտարարությունը բավականին մտահոգիչ է:

«Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» վերանգրով հայտարարությունում, որը  Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողների համատեղ նախաձեռնություն է, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:

Այս անձ-պաշտոնյաների մակարդակով հայտարարությունն աննախադեպ է ոչ միայն իր ձևաչափով, այլև Ղարաբաղյան կարգավորմանն իր անդրադարձով: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին աջակցություն են հայտնում հայտարարության հեղինակները, երբերք չեն սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ կանխորոշելով Արցախի կարգավիճակը: Ավելին, նույն Եվրոպական խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որտեղ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ամրագրված դիրքորոշման ներքո որևէ կերպ չի կարող տեղավորվել այս հակահայկական հայտարարությությունը:

Եվրախորհրդարանի անդամների կողմից նմանօրինակ հայտարարությունը դժվար է դիտել միայն որպես հնարավոր ադրբեջանական խավիարային դիվանագիտության արդյունք:

Այն նախ և առաջ մեր դիվանագիտության անգործության հետևանք է, ընդ որում ոչ միայն խորհրդարանական: Նման հայտարարության նախագծման փուլում արդեն իսկ պետք է հայկական կողմն իմանար դրա մասին և աշխատանքներ իրականացներ այն կասեցնելու ուղղությամբ՝ հատկապես որ ԵՄ կողմից մշտապես արտահայտվել է հավասարակշռված դիրքորոշում, ինչն ունի նաև իրավական ամրագրում:

Սակայն այդ աշխատանքը կա՛մ չի իրականացվել, կա՛մ պատշաճ չի իրականացվել: Ավելին, Ղարաբաղյան կարգավորման համատեքստում մեր շահերին նման հարված բերելուց հետո էլ մենք չունենք պատասխանատու մարմինների՝ մասնավորապես ԱԳ նախարարի, ԱԳՆ-ի և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից օպերատիվ արձագանք, և դա այն դեպքում, երբ ԱԳ նախարարն այսօր Ազգային ժողովում բավականին ծավալուն անդրադարձ է ունեցել եվրոպական ուղղությամբ իրականացվող աշխատանքին:

Եվրոպական գործընկերների հետ նման աշխատանքի, մեզ համար կարևորագույն խնդիրներում դանդաղկոտության և անտարբերության պայմաններում չի բացառվում, որ առաջիկա օրերին Եվրախորհրդարանն ընդունի Ղարաբաղյան համակատության համատեքստում մեզ համար խնդրահարույց ձևակերպումներով բանաձևը, որը արդեն հաստատվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: