ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

AP

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան հայտնել է Սպիտակ տունը, անդրադառնալով մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը:

Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռն»-ը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին:

Հուլիսի 6-ին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանը հայտարարել էր. «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Մըքենանը:



Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 4 կմ/ժ
6 C°
 
   
04.12.2020
   
05.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: