ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով: «Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա գարնանը՝ Երևանում: Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդարկի հարաբերությունների փաստը և շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Վարչապետն ԱՄԷ կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար և վստահությամբ նշել, որ համավարակը կհաղթահարվի սերտ համագործակցության արդյունքում:

Իր հերթին, Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Դեսպանի խոսքով՝ տպավորված է ՀՀ կառավարության երիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախորդ տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, իրականացվում են խորը բարեփոխումներ մի շարք ոլորտներում: Մուհամմադ Իսա Ալ Զաաբի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեջ: Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ՝ տնտեսության, այդ թվում ՝գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումն ու դրանց ընդլայնումը: Նա նաև դրվատանքով է խոսել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին:

Զրւցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համավարակից հետո երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տարբեր ուղղություններով գործակցությունը կշարունակի զարգանալ ու առաջընթաց ապրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 5 կմ/ժ
17 C°
 
15°  27° 
27.09.2020
15°  27° 
28.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: