Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը կոչ է անում ադրբեջանական սադրանքի կասկածի դեպքում դիմել իրավապահներին
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։
Տարածած հայտարարությունում հյուպատոսը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում են ստացել նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։
«Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դրսևորվող թշնամական տրամադրվածությունը հայերի նկատմամբ՝ մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար։ Հորդորում ենք՝ ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,-նշել է Բայբուրդյանը:
ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր հերթին կանի հնարավորը՝ իրավապահ մարմինների՝ համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքին նպաստելու համար։
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված վերջին լարվածությունից հետո տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների են դիմում, հարձակվում հայերի կամ նրանց պատկանող գույքի վրա:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
