ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետևանքով չորս մարդ է զոհվել

«Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում Է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետևանքով, տեղեկացնում Է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիական բանակի հրամանատարությունն օգոստոսի 3-ին հայտնել Էր տեղական ժամանակով ժամը 22:40-ին Կունեյտրայի շրջանի առաջնային դիրքերի վրա իսրայելական ուղղաթիռների գրոհի մասին: «Կունեյտրայի նահանգի հարավում գտնվող Էնն Քադի բնակավայրից չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան իսրայելական արկի ընկնելու հետևանքով»,-գրում Է թերթը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ քաղաքացի Ֆեյսալ Սայիդը երեք ուղեկիցների հետ միասին գնդակոծության ժամանակ իր մեքենայով տեղաշարժվել Է այն գյուղում, որը գտնվում Էր Գոլանի բարձունքների սահմանազատման գծի մերձակայքում: Փոխադրամիջոցի վրա մարտական արկ Է ընկել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 1,03 կմ/ժ
5 C°
 
   
05.12.2022
   
06.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։