ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը երկակի չափանիշների քաղաքականություն չէ. Պոմպեո

REUTERS

ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու մտադրությունը երկակի չափանիշների քաղաքականություն չէ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում, փոխանցում է CBS News-ը

«Դուք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ եք սահմանել Ղրիմի բռնազավթման համար: Այժմ դուք պատրաստվում եք ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն Գոլանի բարձունքների նկատմամբ: Դա երկակի չափանիշների քաղաքականություն չէ՞», - հարցրել է Sky News-ի լրագրողը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչումն է, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոն նաև հայտարարել է, որ Թրամփի որոշումը կընդլայնի տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: