ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոլանի բարձունքներ. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ (ՏԵՂԵԿԱՆՔ)

newswe.com

2019 թվականի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու մասին հռչակագիր ստորագրեց, ինչը մեծ իրարանցում առաջացրեց միջազգային հանրության շրջանում: Այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում Գոլանի բարձունքների հիմնախնդիրը: 

Գոլանի բարձունքները ծովի մակերևույթից 1200 մ բարձրության վրա գտնվող 1800 քառ, կմ տարածք ունեցող լեռնային սարահարթ է, գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում: Հրվանդանի հարավում Յարմուք գետն է, արևմուտքում` Տիվերիդյան լիճը և Հուլայի հովիտը, հյուսիսում` Արևելյան Լիբանանի լեռնաշղթան Հերմոն լեռով, իսկ արևելքում` Ռաքքադի վադին:

Իսրայելը Սիրիայից Գոլանի բարձունքները գրավել է 1967 թվականին արաբա-իսրայելական Վեցօրյա պատերազմի ժամանակ: Պատերազմական գործողությունների և իսրայելական օկուպացիայի արդյունքում Գոլանի բարձունքները լքել է ավելի քան 100 հազար սիրիացի: Հետագայում իսրայելական իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տվել սիրիացիների վերադարձն իրենց տներ: Գոլանում պատերազմից հետո մնացել է 7 հազար սիրիացի (հիմնականում դրուզներ), որոնք ապրում են 4 գյուղերում: 1973 թավականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ բարձունքները վերադարձնելու Սիրիայի փորձերը ձախողվեցին (իսրայելական օկուպացիայի տակ է գտնվում Գոլանի բարձունքների 70 տոկոսը):

1974 թվականին ԱՄՆ ջանքերով Սիրիայի և Իսրայելի միջև ստորագրվեց անջատման համաձայնագիր, որով Գոլանի բարձունքները ճանաչվեցին ապառազմականացված բուֆերային գոտի ՄԱԿ-ի կառավարման ներքո, Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (նրանք հեռացան 2014 թվականին Սիրիական հակամարտության ժամանակ իսլամիստների հետ հաճախակի դարձած բախումների պատճառով): Ավելի ուշ` 1975 թվականին, ըստ համաձայնագրի` Իսրայելը Սիրիայի վերադարձրեց Գոլանում իր վերահսկողության տակ գտնվող սիրիական Կունեյտրա քաղաքը (օկուպացված տարածքի 5 տոկոսը), որը ևս ապառազմականացված գոտի է համարվում:

1981 թվականին Իսրայելի Կնեսեթն օրենք ընդունեց Գոլանում իսրայելական օրենսդրությունը տարածելու մասին, ինչը սիրիական տարածքի փաստացի օկուպացիա էր նշանակում: Իսրայելի այս որոշումը միջազգային հանրության կողմից չընդունվեց: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 497 որոշումը` Իսրայելից պահանջելով չեղարկել այդ օրենքը: Սակայն Իսրայելը չկատարեց միջազգային հանրության պահանջը:

1999-2000 թվականներին ԱՄՆ հովանու ներքո Սիրիայի և Իսրայելի միջև կայացած բանակցությունների ժամանակ Իսրայելին առաջարկվել է Գոլանը վերադարձնել Սիրիային` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, սակայն այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Նշենք, որ 1973 թվականի պատերազմից հետո Սիրիան երբևէ չի փորձել Գոլանը վերադարձնել ռազմական ճանապարհով:

Գոլանը գրավելուց հետո Իսրայելը սկսել է և´ դեմոգրաֆիկ, և´ տնտեսական առումով այն ինտեգրել  հրեական պետությանը: Նշենք, որ Գոլանի բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև տնտեսության: Գոլանը հարուստ է ջրային պաշարներով, ինչը էականորեն մեծացնում է վերջինիս արժեքը ջրային ռեսուրսներից սակավ այս տարածաշրջանում:

Այսօր Գոլանի բարձունքը համարվում է Իսրայելի տնտեսապես ամենաբարեկեցիկ շրջաններից մեկը.  այստեղ գործազրկության մակարդակը ձգտում է զրոյի: Գոլանում է արտադրվում իսրայելական հանքային ջրի 50%-ը, այստեղ է տեղակայված գինու արտադրության մեկ քառորդը, այդ թվում՝ արտահանվող գինու 40%-ը: Մեղմ եղանակային պայմաններն ու պատմամշակութային հուշարձանների առկայությունն ապահովում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Տարեկան կտրվածքով Գոլան այցելում է մոտ 2,1մլն զբոսաշրջիկ: Ընդ որում, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում էսկալացիաները, որպես կանոն, չեն ազդում դեպի Գոլան զբոսաշրջիկների հոսքի վրա:

2010 թվականի դրությամբ Գոլանում 32 հրեական բնակավայրերում ապրում էր 20 հազար իսրայելցի. Գոլանում ապրող դրուզները հիմնականում պահպանում են սիրիական քաղաքացիությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: